Թվում է՝ մենք արդեն ծանոթ ենք… Այո΄, բայց դեռ այնքա՜ն բան կա պատմելու: Այն օրը կարմրեցի, երբ կարդացի, որ մե՜ծ, շատ մե՜ծ սիրտ ունեմ, իսկ մայրիկս ասաց, որ մոծակները երբեք չեն խաբում… Ճիշտն ասած՝ միշտ հավատացել եմ մայրիկիս ու հենց նրա շնորհիվ է, որ այսօր շա՜տ բան գիտեմ փոքրիկների և նրանց խնամքի մասին: Ես բնավորությամբ էլ եմ ոզնի. մենք՝ ոզնիներս, երբեք և ոչ մեկից գաղտնիքներ չենք պահում: Եվ հենց հիմա, այս պահին իմ ամենամե՜ծ ցանկությունն է կիսվել ձեզ հետ այն ամենով, ինչ գիտեմ: Հնարավոր է՝ դուք ոզնի չեք, բայց մեր մեջ ևս ոչ մի գաղտնիք չպիտի լինիլ… Ուզում եմ սկսել օճառի մասին իմ հայտնագործություններից…
Օճառը 6000 տարվա պատմություն ունի: Եվ այսօր արդեն անհնար է պատկերացնել կյանքն առանց նրա… Ինձ միշտ էլ հետաքրքրել է՝ իսկ ի՞նչ են արել մարդիկ մինչև օճառի ի հայտ գալը: Եվ պարզվում է՝ հին հույներն, օրինակ, օճառի փոխարեն օգտագործել են ավազ, իսկ հին եգիպտացիները լվացվել են մեղրամոմով և ջրով պատրաստած հատուկ մածուկով… Ի՜նչ լավ է չէ՞, որ մենք չենք ծնվել 6000 տարի առաջ…
Թե ով է այս մեծ գյուտի՝ օճառի հեղինակը, մինչև այսօր էլ պարզ չէ, կան մի քանի տեսակետներ: Հնագետներից մեկը համոզված է, որ օճառի գոյության համար պարտական ենք գալլերին (նրանք վայրի ցեղ էին՝ ֆրանսիացիների նախնիները), մեկ ուրիշի կարծիքով այն ստեղծել են հռոմեացիները, եգիպտացիները և այլն: Կարծում եմ՝ այս խառնաշփոթի պատճառը պարզ է. օճառը տարբեր երկրներում է զարգացում ապրել և այն էլ միաժամանակ…
Եվ հենց այդպես շրջելով երկրեերկիր՝ մեծացել է, կատարելագործվել և հասել ձեզ: Հասել է ձեզ և փոքրիկ հիասթափություն ապրել, որովհետև դուք, այդքա՜ն հետաքրքրասեր լինելով, ամեն ինչին ձեռք եք տալիս՝ մոռանալով իր մասին… Դուք երևի ինչ-որ բան սխալ եք հասկացել: Այո΄, օճառը վերացնելու հատկանիշ ունի, բայց նա հո՞ ձեր թաթիկները չի վերացնելու, այլ այն տգեղ մանրէներին, ովքեր սիրահարվում են ձեր գեղեցիկ ձեռքերին և ցանկանում բնակություն հաստատել նրանց վրա: Օճառը բոլորից լավ գիտի ինչպես խնամել ձեռքերը, իսկ նրան օգնելու համար պետք է հետևել ահա այս խորհուրդներին:
Ամեն ինչին ձեռք տալուց հետո, ուտելուց առաջ և հետո, տնից դուրս գալուց առաջ և վերադառնալիս, միշտ, միշտ պետք է լվացվել՝ չնեղացնելով Օճառ պապիկին (այո΄, պապիկին, չէ՞ որ նա 6000 տարեկան է): Իսկ լվացվել պետք է շատ մանրակրկիտ. սպասիր մինչև ձեռքերդ ամբողջությամբ պատվեն փրփուրով, հետո սկսիր լվալ փրփուրը, լավ լվալ, իսկ ամենավերջում չորացրու, շատ լավ չորացրու:
Իմիջայլոց, օճառի զարգացման պատմության մեջ ես իմ փոքրիկ դերն ունեմ, հենց ձեզ համար մի երկու գիշեր չեմ քնել և պատրաստել եմ տարբեր իրավիճակներին և մաշկի տարբեր տեսակներին հարմար օճառներ: Ա՛յ, օրինակ երիցուկի էքստրակտով բուսական օճառը քեզ կօգնի վերացնել ձեռքերի չորությունը, նրանց հաղորդել փափկություն և առողջություն: Լորենու էքստրակտով օճառը հանգստություն կհաղորդի քո ձեռքերին և կթարմացնի: Դրախտածառի էքստրակտով իմ պատրաստած բուսական օճառը հակաբակտերիալ հատկություն ունի և շատ արագ կվերացնի բոլոր մանրէներին՝ չմոռանալով, իհարկե, ձեռքերդ պահել նուրբ և առողջ:
Եվս երկու գիշեր չքնելով՝ պատրաստել եմ նաև պաշտպանիչ կրեմ-օճառ. իրար խառնեցի պանտենոլ, բնական ձիթայուղ, վիտամին E, և ստացվեց անուշաբույր մի օճառ, որը հրաշալի սնուցում է ձեռքերը: Իսկ իմ պատրաստած հեղուկ օճառը հարմար է ողջ ընտանիքի համար: Այն շա՜տ փրփուր է ստեղծում, ինչն ավելի զվարճալի է դարձնում լվացվելու գործընթացը:
Իսկ եթե քո ձեռքերը շատ շուտ են վնասվում և բորբոքվում, ապա քեզ շտապ օգնության կհասնի “Sensitive” կրեմ-օճառը: Իմ հետազոտությունները ցույց են տվել նաև, որ վարակիչ հիվանդությունների մոտ 80%-ը տարածվում է ձեռքերի միջոցով, այլ ոչ թե օդակաթիլային եղանակով: Եվ այս փաստն էլ հաշվի առնելով՝ ես պատրաստեցի կոսմետիկ գել՝ հակաբակտերիալ էֆեկտով, որը պետք է օգտագործել առանց ջրի: Սա իմ մե՜ծ ձեռքբերումն է, որովհետև ոչ միշտ են հարմար պայմաններ լինում ձեռքերի մաքրման համար, իսկ կոսմետիկ գելը միշտ քեզ հետ կլինի ու օգնության կհասնի ամեն պարագայում:
Ես այս ամենը ձեզ առողջ տեսնելու հույսով եմ պատրաստել… Գիտե՞ք՝ այս օճառները ընկերությունն ավելի ամուր դարձնելու հատկանիշ ևս ունեն և ես նաև մեր ընկերությունը ամուր պահելու հույսով եմ պատրաստել դրանք…
Անի Ավագյան