WordPress database error: [You have an error in your SQL syntax; check the manual that corresponds to your MariaDB server version for the right syntax to use near '%2$d, DATE_ADD( CURDATE( ), INTERVAL -1 DAY ) ) ON DUPLICATE KEY UPDATE `li' at line 2]
INSERT INTO mc_rate_schedule (`hash`, `limit`, `created_date`) VALUES ( "%1$s", %2$d, DATE_ADD( CURDATE( ), INTERVAL -1 DAY ) ) ON DUPLICATE KEY UPDATE `limit` = GREATEST( `limit`, %2$d )

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ-ՀԱՇՎԵԼՈՒԿՆԵՐ - ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԵՎ ՀԱՆԵԼՈՒԿ – ՀԱՇՎԵԼՈՒԿՆԵՐ – ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ

հանելուկներ

Անտառում կա մի բնակիչ,
Գլխին ունի երկու կախիչ`
Առանց տերև ծառի ճյուղեր
Ու բարալիկ երկար ոտքեր:

/եղջերու/

Ծիծաղում է`  հու՜- հու՜- հու՜…
Այդ թռչունը ահարկու,
Աչքեր ունի նա չռված,
Կարծես լինի զարմացած:

/բու/

Մի հսկա մողես է նա
Ու թե հանկարծ բարկանա,
Գետից իսկույն դուրս կգա
Եվ ում ասես կուլ կտա:

/կոկորդիլոս/

Դուրս է գալիս միայն մթին,
Թիկնոց ունի նա իր հագին,
Կարճլիկ քթով անճոռնի,
Անհրապույր կենդանի:

/չղջիկ/

Մեկ կլոր է, մեկ էլ` կես,
Մթին լույս է տալիս մեզ,
Ցած չի իջնում երկնքից,
Մեզ է նայում վերևից:

/լուսին/

Սիրում է կանգնել մի ոտքի վրա,
Կարո՞ղ եք ասել անունը նրա,
Չի ծլվլում,  չխկչխկացնում է,
Երբ որ կարմիր կտուցը բացում է:

/արագիլ/

Կարծես լինի մի պարան,
Չփորձես մոտենալ նրան,
Մեկ էլ տեսար թունավոր է,
Պարանն այդ վտանգավոր է:

/օձ/

Կարծես լինի գոլորշի,
Կամ էլ սպիտակ-սպիտակ փոշի
Ու երբ հանկարծ հայտնվում է,
Շուրջն ամեն բան թաքնվում է:

/մառախուղ/

Գլխին մի մեծ գլխարկ է դնում,
Որը գլխից երբեք չի հանում,
Գլխարկին` հաճախ հազար ու մի կետ,
Արթնանում է նա  աձրևի հետ:

/սունկ/

Ծանրամարմին մի զանգված,
Տեսքը` ջղային ու բարկացած,
Իսկ քթին մի մեծ եղջույր,
Նրա անունն է…

/ռնգեղջյուր/

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ-ՀԱՇՎԵԼՈՒԿՆԵՐ

Զատիկը

Մեր զատիկը փոշոտվել է,
Երկու պուտիկ թաքնվել է,
Մեկն է միայն երևում
Ձախ թևիկի վերևում:
Քանի պուտիկ նա ունի,
Պատասխանն ո՞վ կգտնի:

Ճնճղուկները

Ծառին` տասը ճնճղուկ,
Անվերջ ծի՜վ-ծի՜վ… ճղճղուկ,
Մեկ էլ ամպերը` բու՛մ-բու՛մ…
Երեքը օդ են թռչում:
Բայց դեռ ծի՜վ-ծի՜վ… ճղճղուկ,
Մնաց քանի՞ ճնճղուկ:

Հեղինակ՝ ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ

Մեկնաբանություններ

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԵՎ ՀԱՆԵԼՈՒԿ – ՀԱՇՎԵԼՈՒԿՆԵՐ – ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ

log in

reset password

Back to
log in