facebook

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱՆՁՐԵՎԻ ՄԱՍԻՆ


Բոլորս էլ գիտենք, թե ինչ է անձրևը՝ ընդամենը երկնքից ցած թափվող ջուր, ու երևի կասեք, թե էլ ինչ կա անձրևի մասին, որ մենք չգիտենք: Պարզվում է՝ շատ բան, մի ամբողջ կույտ հետաքրքիր փաստեր հենց անձրևի մասին: Բնության մեջ ամեն ինչ իր գաղտնիքներն ունի ու անձրևն էլ բացառություն չէ: Եվ հիմա առանց ժամանակ կորցնելու ներկայացնենք. հետաքրքիր փաստեր անձրևի մասին:

Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի տեղում է 519 000 խ/կմ անձրև, որից 26460 մմ բաժին է ընկնում ամենաանձրևոտ քաղաքին՝ Չարապունջիին:

ԱՄՆ-ի Օհայո նահանգում կա մի քաղաք Ուայնսբերգ անունով. այս քաղաքում արդեն 100 տարի առանց բացառության հենց հուլիսի 29-ին անձրև է գալիս: Ուգանդայում էլ տարվա ընթացքում 250 անգամ ամպրոպ ու անձրև է լինում:

Մինչդեռ Բոտսվանայում այնքան հազվադեպ է անձրև գալիս, որ մարդիկ միմյանց ողջունում են «պուլա» բառով, որը նշանակում է անձրև: Անձրև է կոչվում նաև Բոտսվանայի դրամական միավորը:

Անապատում կարելի է կանգնել անձրևի տակ ու չթրջվել: Բանն այն է, որ այնտեղ անձրևի կաթիլները չեն հասնում հողին, այլ գոլորշիանում են հենց օդում:

Պորտուգալիայում անձրևը համարվում է հարգելի պատճառ աշխատանքի չգնալու համար:

Պարա կոչվող քաղաքում բնակիչները ստուգում են իրենց ժամացույցները անձրևի օգնությամբ. այստեղ անձրևները միշտ հստակ ժամի են գալիս:

Ամեն 100 միլիոն մարդուց մեկը տառապում է անձրևային ալերգիայով: Անձրևի տակ թրջվելը նրանց համար անգամ մահացու կարող է լինել:

Անգլիայում 17-րդ դարում եղանակը սխալ կանխատեսելու համար մահվան էին դատապարտում եղանակի տեսության մեկնաբանին:

Եղանակի տեսության մասին հաղորդումներ ռադիոյով սկսեցին եթեր հեռարձակվել, երբ մի ռադիոընկերության տնօրեն մի օր ընկավ անձրևի տակ: Աշխատանքի հասնելով՝ նա որոշեց հատուկ խորագիր ստեղծել եղանակի տեսության համար:

Դարց խաղը ստեղծվել է անձրևի պատճառով: Մի անգամ նետաձիգների մրցումների ժամանակ ուժեղ անձրև սկսվեց: Նետաձիգներն էլ որոշեցին գարեջրատուն գնալ ու սպասել մինչև անձրևը դադարի: Իսկ մինչ այդ նրանք կարճացրին նետերը ու սկսեցին հարվածել պատի վրա արված նշանակետին:

Իրականում անձրևը բույր չունի: Այդ բույրը արտադրում են ակտինո- և ցիանոբակտերիաները: Եվ թեև ոչ ես, ոչ էլ երևի դուք չգիտենք, թե ովքեր են այդ բակտերիաները, բայց անձևից հետո մեր քաղաքը լցվում է թարմության ու զարմանալի մաքրության բույրով և անձրևից հետո բոլոր բնակարանների պատուհանները բացվում են ու այնտեղից դուրս են նայում բազմաթիվ ժպտացող դեմքեր…

Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱՆՁՐԵՎԻ ՄԱՍԻՆ