Փռշտալ

ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՓՌՇՏԱԼԻՍ ԵՎ ՀԱԶԱԼԻՍ ԹԱՇԿԻՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

1 min


Երբ դու հազում ես կամ փռշտում, օդ են նետվում բազմաթիվ միկրոբներ: Երբ այդ օդը շնչում են ուրիշ մարդիկ, «քո» միկրոբները կարող են մուտք գործել նաև նրանց օրգանիզմ: Դրանք կարող են տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ: Բայց եթե դու հազալիս կամ փռշտալիս թաշկինակով փակես քիթդ և բերանդ, այդ միկրոբները ազատություն չեն ստանա: Միկրոբները կարող են տարածվել ոչ միայն օդի միջոցով, այլև ձեռքերի հպման ժամանակ:

Այնպես որ հազալուց և փռշտալուց հետո չմոռանաս լվանալ ձեռքերը: Այդպես ոչ միայն մյուսներին չես վարակի, այլև ինքդ ավելի շուտ կառողջանաս:


Մոծակ