Ուրախ նորություն Մանկական Եվրատեսիլ 2012-ին անհամբեր սպասողների համար: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն արդեն ներկայացրել է այն փոքրիկ երգիչների անունները, ովքեր իրենց երգերով պայքարելու են Հայաստանը Նիդերլանդներում Մանկական Եվրատեսիլ 2012-ի բեմում ներկայացնելու համար:
Ընդունված տասնյակ հայտերից Մանկական Եվրատեսիլի ստեղծագործական հանձնաժողովը ընտրել է լավագույն 14 երգերը, որոնք մենք կլսենք նախընտրկան փուլի ժամանակ: Այն կկայանա սեպտեմբերի 30-ին: Ահա այդ երգերը.
1. «Օրը» , հեղինակ և կատարող՝ Ֆլորա Մխիթարյան , քաղաք Երևան:
2. «Երազանքի թևով», հեղինակ և կատարող՝ Լուսինե Ղազարյան, քաղաք Երևան:
3. «Home Sweet home», հեղինակ և կատարող՝ Վահագն Գրգորյան, քաղաք Երևան:
4. «Իմ Ռոքը», հեղինակ և կատարող՝ Տաթև Ենգիբարյան, քաղաք Երևան:
5. «Իմ աշխարհը» հեղինակ և կատարող՝ Նինելա Մխիթարյան, քաղաք Ճամբարակ:
6. «Love», հեղինակ և կատարող՝ Կարեն Օհանյան, քաղաք Երևան:
7. «My name is Angel», հեղինակ և կատարող՝ Անգելինա Գասպարյան, քաղաք Երևան:
8. «Knock, Knock», հեղինակ և կատարող՝ Style խումբ,քաղաք Երևան:
9. «Երգավազք», հեղինակ և կատարող՝ Մանե Առաքելյան, քաղաք Երևան:
10. «Սերը տարիք չի հարցնում», հեղինակ և կատարող՝ Միլլի Միսկարյան, քաղաք Երևան:
11. «Come», հեղինակ և կատարող՝ Գայանե Ղազարյան, քաղաք Երևան:
12. «Տարբեր ենք» , հեղինակ և կատարող՝ Սոնա Դունոյան, քաղաք Մասիս:
13. «Sweetie baby», հեղինակ և կատարող՝ Compass band, քաղաք Երևան:
14. «Շնորհավոր», հեղինակ և կատարող՝ Լիդուշիկ, քաղաք Երևան:
Մանկական Եվրատեսիլ 2012-ի մեր մասնակիցը կընտրվի հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ` 50/50% հարաբերակցությամբ: Դու էլ գտիր քո սիրելի մասնակցին և չմոռանաս նրան աջակցելու մասին: