ԻՆՉՊԵՍ ԿՈՉԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ — ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ (Ա-Հ)


13 shares

— Իսկ ի՞նչ է անունը:

Այս հարցն անպայման հնչում է, երբ որևէ մեկը իմանում է, որ Դուք փոքրիկ եք ունեցել, և պարզում է երեխայի սեռը: Բոլորը ցանկանում են իմանալ երեխայի անունը, չէ՞ որ լույս աշխարհ է գալիս նոր էակ, որ շուտով քայլ առ քայլ իր տեղն է գտնելու այս աշխարհում: Իսկ ինչպես նա կանի դա առանց իր ամենակարևոր այցեքարտի՝ իր անվան: Այդ փոքրիկը շուտով վազվզելու է Ձեր տանը, և Դուք կանչելու եք նրան աշխարհի ամենալավ անունով: Այդ անունը իր մեջ է կրելու Ձեր ողջ սերը փոքրիկի հանդեպ: Պետք չէ մոռանալ նաև, որ անունը որոշ չափով պայմանավորելու է նաև երեխայի բնավորությունը: Ուրեմն այն պետք է ընտրվի շատ զգուշորեն, շատ ավելի վաղ, քան երեխան լույս աշխարհ կգա:

Ահա աղջիկների անունների մի երկար ցանկ, որը կօգնի Ձեզ կողմնորոշվել: Ներկայացնում ենք Ա-ից մինչև Հ տառով սկսվող անունները և անունների նշանակությունը: Ցանկի շարունակությունը կարող եք գտնել այստեղ

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ

Ա

Ագապի — հունարեն agape- սեր  բառից
Աիդա — ճնճղուկ (հունարեն), պարգև, նվեր (արաբերեն)
Ալինա— անմատչելի, անմերձենալի (հունարեն)
Ալիսա — ազնվական (գերմաներեն), ճշմարիտ (հունարեն), համարժեք է Ալեքսանդրիա անվանը
Ալվարդ— կարմիր վարդ
Ալլա — ուրախ
Ամալյա— աշխատասեր (գերմաներեն)
Անահիտ— անպիղծ, անարատ (պարսկերեն)
Անժելա, Անգելինա— հրեշտակ (հունարեն angelos բառից)
Անի— Հայոց միջնադարյան մայրաքաղաք Անիի անունից
Աննա— եբրայերեն Kahnna անունից, որ նշանակում է շնոհալի, ողորմասիրտ
Անուշ — նշանակում է հաճելի, քաղցր:
Աստղիկ— հայերեն աստղ բառից` իկ փաղաքշական ածանցով:
Արաքսյա -Արաքս գետի անվանումից առաջացած
Արևիկ — հայերեն արև բառից
Արմինե, Արմենուհի — հայուհի, ցանկալի (արաբերեն)
Արփինե— հայերեն արև, արփի բառից

Բ

Բելլա— գեղեցիկ, անկրկնելի (լատիներեն)

Գ

Գաբրիելլա— իմ ուժը Աստծո մեջ է (լատիներեն)
Գայանե— երկիր (հունարեն)
Գոհար— անգին քար (հայերեն)
Գրետա — Մարգարիտա անվան կրճատ ձևը

Դ

Դիանա— խորհրդավոր (լատիներեն)
Դինա— աշխույժ, ճարպիկ

Ե

Ելենա— արևային, պայծառ (հունարեն)
Եվա— կյանք (եբրայերեն)
Եվգինե— բարեծնունդ, ազնվազարմ (հունարեն)
Երանուհի— հաջողակ, բախտավոր

Զ

Զարինե, Զարուհի, Զառա – ոսկի (պարսկերեն), լուսաբաց (արաբերեն)

Է

Էլեն — լուսավոր (ֆրանսերեն)
Էլիզա— Աստծո երդում, Աստծո ողորմություն (եբրայերեն)
Էլինա— պայծառ շող (իսպաներեն)
Էմիլիա— քնքուշ (հունարեն), անհամբեր, խանդոտ, կրքոտ (լատիներեն)
Էմմա — թանկագին, խորհրդավոր
Էվելինա— կենսական ուժ (իտալերեն)

Թ

Թագուհի— արքայի կին
Թամարա — արքայադուստր, լուսին (արաբերեն)
Թեհմինե— առողջ (պարսկերեն)
Թերեզա— պաշտպանություն
Թինա— արևի պայծառություն (վրացերեն)

Ժ

Ժաննա – հոգի (պարսկերեն), քնքուշ (սլավոնական)

Ի

Իզաբելլա— գեղեցիկ, անկրկնելի (լատիներեն)
Ինգա— օժտված, ընդունակ (լատիներեն)
Ինեսա— շարժուն, անհանգիստ
Իննա— մաքուր, անաղարտ
Իրինա— խաղաղություն (հունարեն)

Լ

Լալա-ծաղիկ (պարսկերեն)
Լառա-ճայ (հունարեն)
Լարիսա— հաճելի, բուրավետ (հունարեն)
Լաուրա — հաղթանակած (հունարեն)
Լիա — ավետաբեր (հունարեն)
Լիանա— լիանա բույսի նման նրբակազմ (հունարեն), երիտասարդ (լատիներեն)
Լիզա-աստվածապաշտ (անգլերեն)
Լիլիթ -կրակից ծնված (եբրայերեն)
Լուսինե — լույս բերող, լուսավոր, լուսին (հայերեն)
Լուիզա — լուսավոր (լատիներեն)

Ծ

Ծովինար— ծովի աստվածուհի, ջրահարս (հայերեն)

Կ

Կարինե — Եկատերինա անվան հայկական տարբերակը, քնքուշ, գեղեցիկ, դյութիչ
Կիրա — տիրուհի (հունարեն)
Կլարա — պայծառ, լուսավոր (լատիներեն)

Հ

Հայկուհի— հայի աղջիկ (հայերեն)
Հասմիկ — Ժասմինա անվան հայկական տարբերակը, առաջացել է հասմիկ ծաղկի անվանումից
Հեղինե — պայծառ, լուսավոր (հունարեն)
Հերմինե — Հերմեսի ժողովուրդ (հունարեն)
Հռիփսիմե — մեծ խորհուրդ
Հրաչուհի — հուր աչքեր ունեցող (հայերեն)


Like it? Share with your friends!

13 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։