Երևանի խորհրդանիշները


խորհրդանիշները

Մեր մայրաքաղաքը ունի նաև իր խորհրդանիշները՝ զինանշանը, դրոշը և օրհներգը: Ծանոթանանք նաև Երևանի խորհրդանիշներին: Ահա այսպիսին է Երևանի զինանշանը: Կապույտ և բրոնզագույն զինանշանի վրա պատկերված է պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ առյուծը՝ գավազանը ձեռքին: Իսկ նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։ Երևանի զինանշանի հեղինակը Ալբերտ Սոխիկյանն է:

խորհրդանիշներըԵրևան քաղաքի դրոշը նույնպես իր մեջ կրում է մեր զինանշանը: Այն պատկերված է ճերմակ դրոշի վրա, որը մաքրության ու անաղարտության խորհրդանիշն է, և շրջապատված է 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները: Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:

Իսկ Երևանի օրհներգը հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակի բանաստեղծության հիման վրա ստեեղծված երգն է: «Էրեբունի-Երևան» բանաստեղծության համար երաժշտություն գրել է կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը:

ԷՐԵԲՈՒՆԻ – ԵՐԵՎԱՆ

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևան:

Մենք արյան կանչեր ունեն1ք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ,
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:

Ճանաչենք և հարգենք մեր մայրաքաղաքի՝ Երևանի խորհրդանիշները…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։