ԱՅՍՕՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է


Երիտասարդություն

Ճիշտ է դրսում անձրևոտ եղանակ է ու ցուրտ, բայց պետք չէ տխրել, չէ՞ որ մենք ջերմանալու առիթ ունենք: Այսօր նոյեմբերի 10-ն է, դա նշանակում է, որ այսօր նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը:

1945 թվականի հենց այս օրը Լոնդոնում տեղի է ունեցել երիտասարդների համաշխարհային համաժողով, որի  ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան: Համաժողովին մասնակցել են միջազգային երիտասարդական շարժման ներկայացուցիչներ, որոնք համախմբում էին 63 ազգությունների երիտասարդների։ Եվ հենց այդ համաժողովից հետո էլ որոշվեց նոյեմբերի 10-ը հռչակել որպես Երիտասարդության համաշխարհային օր:

Թեև մեզ մոտ՝ Հայաստանում, այս օրն այնքան էլ տպավորիչ չի նշվում, բայց համաձայնեք, որ ամեն ինչ մեզնից է կախված. վերցրեք հեռախոսն ու զանգահարեք ձեր ընկերներին, շնորհավորեք ու բարի խոսքեր մաղթեք միմյանց և կտեսնեք, թե որքան արևոտ կդառնա օրը, թեկուզ դրսում անձրև է գալիս:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։