տոնածառի hand made խաղալիքներ

ՏՈՆԱԾԱՌԻ HANDMADE ԽԱՂԱԼԻՔՆԵՐ

1 min


Ինչ ասես, որ մեր ձեռքերով չպատրաստեցինք՝ համե՜ղ կերակուրներից մինչև բացիկներ… Իսկ տոնածառի խաղալիքնե՞ր… Այո՛, գեղեցիկ խաղալիքներ դեռ անցած տարիներից ունեինք, բայց չէ՞ որ Նոր տարին սիրում է, որ ամեն-ամե՜ն ինչ նոր լինի:Այսինքն՝ ինչու՞ միայն Նոր տարին, մենք նույնպես…

Տոնածառի գեղեցիկ խաղալիքներ պատրաստելու համար քեզ անհրաժեշտ են՝

Մի քանի գետնանուշ

Ներկեր, թելեր

Սպիտակ, շագանակագույն և սև թղթեր

Գետնանուշներից կստանանք ահա այսպիսի մարդուկներ և եղջերուներ: Ամեն ինչ շա՜տ հեշտ է. նայիր նկարին և ամեն ինչ քեզ մոտ ուղղակի հրաշալի կստացվի:

Անցանք երկրորդ տարբերակին, որը կպատրաստենք ամենասովորական թղթերից:

տոնածառի hand made խաղալիքներ

 

Սպիտակ թղթից կպատրաստենք ձնեմարդուկի շրջանակները, որոնք երեքն են: Գազարագույն թղթից կպատրաստենք քիթը, սևից՝ գլխարկը, աչուկներն ու ժպիտը, շագանակագույնից՝ ձեռքերը: Իսկ ահա կարմիրներից երկու սրտիկ կպատրաստենք, որոնք կոճակի դեր կկատարեն: Մնաց գլխարկի վրա անցք անենք և թելն անցկացնենք: Սա էլ այսպես…

xaxaliqner (2)

Կարծես թե տոնածառը զարդարելու իսկական ժամանակն է…

Անի Ավագյան


ani