Ամեն միրգ էլ իր ժամանակն ունի և հիմա՝ այս եղանակին, մրգերի շարքում բարձր տեղ են զբաղեցրնում տանձն ու խաղողը… Իսկ ոզնիներն էլ դեռ քնած են… Դու՞ էլ ես կարծում, որ համո՜վ ոզնի պատրատելու հարմար ժամանակ է: Դե ուրեմն առանց աղմուկի սկսենք, քանի չենք արթնացրել նրանց:
Ի՞նչ է անհրաժեշտ
Տանձ
Խաղող
Փայտիկ
Ձիթապտղի հատիկ
Քիչ էր մնում մոռանայի, մեկ էլ լա՜յն ժպիտ:
Ինչպե՞ս պատրաստել
1.Տանձը պետք է կեղևազրկենք, բայց ոչ ամբողջությամբ: Նրա ներքևի կլորիկ մասը կթողնենք ինչպես որ կա:
2.Փայտիկների վրա խաղողներ կանցկացնենք:
3.Եվ փայտիկները կմտցնենք տանձի չկեղևազրկած մասի վրա:
4. Ձիթապտղի հատիկը կանցկացնենք տանձի պոչի վրա (եթե տանձը պոչիկ չունի, դրան կարող է փոխարինել փայտիկը): Սա կլինի ոզնուկի քիթը:
5. Ձիթապտղի հատիկից կպատրաստենք նաև փոքրիկ աչուկներ:
Վե՜րջ, այսքան արագ ու գեղեցիկ դեռ ոչ ոք ոզնի չէր ստեղծել… Բարի՜ ախորժակ:
Անի Ավագյան