Այն, որ քո մայրիկն աշխարհի ամենալավ մայրիկն է, տատիկն էլ՝ աշխարհի ամենա-ամենալավ տատիկը, ոչ ոք չի կասկածում: Բայց այդ մասին պետք է հենց իրենց ասել, միայն թե ոչ խոսքերով: Ապա ինչպե՞ս: Ես մե՜ծ սիրով կօգնեմ քեզ: Մենք կպատրաստենք շքանշան հատուկ աշխարհի ամենալավ մայրիկի կամ տատիկի համար:
Անհրաժեշտ են՝
Երեք չափի բաժակ
Դեղինի մի քանի երանգներով, կարմիր և սպիտակ թղթեր
Հին տետրի կազմ
Սոսինձ
Մկրատ
Մատիտ
Սկոտչ
Անցնում ենք գործի`
Քայլ 1- Մեծ բաժակը շրջած դնում ենք տետրի կազմի վրա, մատիտով եզրագծում և կտրում մկրատի օգնությամբ:
Քայլ 2- Նույն գործողությունը կրկնում ենք, միայն թե այս անգամ բաց դեղին թղթի վրա և միջին չափի բաժակով: Պետք է ստանանք յոթ շրջանակ:
Քայլ 3- Ամենափոքր բաժակն էլ մեզ կօգնի պատրաստել երկու շրջանակ՝ մեկը կարմիր թղթից, մյուսը՝ մուգ դեղինից:
Քայլ 4- Մեզ հարկավոր է նաև քո ամենասիրելի գույնի թղթից էլ պատրաստել մեկ թիվը:
Քայլ 5- Բաց դեղին շրջանակները պետք է սոնսձենք տետրի կազմից ստացած ամենամեծ շրջանակին:
Քայլ 6- Մուգ դեղին շրջանակը կսոսնձենք բաց դեղին շրջանակների վրա: Այսինքն մեր շքանշանի հենց մեջտեղում:
Քայլ 7- Կարմիր շրջանակը՝ մուգ դեղինի վրա:
Քայլ 8– Մեկ թիվն էլ կարմիր շրջանակի վրա՝ կենտրոնում:
Քայլ 9- Մնաց ամենավերջին ու շատ կարևոր քայլը: Պետք է մեր կարմիր ժապավենը սկոտչի օգնությամբ ամրացնենք շքանշանին՝ հետևի կողմից:
Ահա աշխարհի ամենալավ և համար առաջին մայրիկի (կամ տատիկի) շքանշանը պատրաստ է, այն էլ աշխարհի ամենալավ, համար առաջին փոքրիկի ձեռքերով:
Անի Ավագյան