ՉԱՐԱՃՃԻ HANDMADE

Հրավիրում եմ հատկապես իմ տղա ընկերների ուշադրությունը: Կատապուլտա՜, իսկ ավելի ճիշտ՝ handmade ռմբարձակ է սա:


Վերջապես արձակուրդները սկսվեցին: Իսկ դա նշանակում է, որ դասերից հանգստանալու, մի լավ քնելու և չարաճճիությունների մասին մտածելու ժամանակն է: Առաջին երկուսն արդեն ես էլ եմ հասցրել անել, իսկ չարաճճիությունների մասին առաջարկում եմ միասին մտածել:

Հրավիրում եմ հատկապես իմ տղա ընկերների ուշադրությունը: Կատապուլտա՜, իսկ ավելի ճիշտ՝ handmade ռմբարձակ է սա: Ընկերներով մրցելու հրաշալի հնարավորություն ունեք, բայց նախ հարկավոր է պատրաստել այն, իսկ հետո մտածել արդեն ամենահեռուն քարը նետելու մասին:

ragatka (3)

Եվ ուրեմն, ահա թե ինչ է ձեզ հարկավոր՝ հաստ փայտի կտոր, լվացքակալ, պաղպաղակի փայտիկ, շշի խցան և սոսինձ:

Նախ պետք է լվացքակալը սոսնձել փայտի կտորին, ապա լվացքակալի երկարությամբ սոսնձել պաղպաղակի փայտիկը, իսկ փայտիկի ծայրին էլ` խցանը: Ահա և ամբողջը: Ձեր ռմբարձակը պատրաստ է: Մնում է միայն գտնել կանաչ խոտածածկ տարածք այն փորձարկելու համար` հեռու կոտրվող իրերից և փոքրիկ երեխաներից: Մանր քարեր կամ գնդակներ տեղադրեք խցանի մեջ, իջեցրեք լվացքակալի ծայրը ներքև, իսկ հետո բաց թողեք, և ձեր փոքրիկ «ռումբը» կթռչի: Այսքանը… Համաձայն եք, չէ՞, որ փոքրիկ մրցարշավ կազմակերպելու ժամանակն է…

ragatka (2)


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։