ԾԱՂԻԿՆԵՐՈՎ ԶԱՄԲՅՈՒՂ ՝ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ


Ծաղիկներով զամբյուղ՝ մեր ձեռքերում

Չգիտես ինչու, ամեն ինչ պատրաստում ենք հատուկ մարտի ութի համար, բայց ախր մարտի ութից սկսած մի ամբողջ ամիս նվիրված է լինելու մայրիկներին ու տատիկներին: Այնպես որ շտապել պետք չէ: Կարևորը նրանց զարմացնելն է մեր անսահման երևակայությամբ ու մեր ձեռքերով պատրաստած իրերով:

Այսօր քեզ կօգնեմ պատրաստել գեղեցիկ ծաղիկներով զամբյուղ, որը կարող ես հանձնել մայրիկիդ հենց քո ձեռքերի հետ միասին: Միայն թե վախենալ պետք չէ, շուտով կհասկանաս ինչի մասին է խոսքը:

Ծաղիկներով զամբյուղ՝ մեր ձեռքերում


Անհրաժեշտ են՝

Գունավոր թղթեր

Սոսինձ

Մկրատ

Եվ մատիտ

Պատրաստել պետք է ահա այսպես՝

-Վարդագույն թղթի վրա դի՛ր ձեռքդ՝ մատներն իրար կպած, և մատիտով եզրագծիր:

-Պատրաստի՛ր ծաղիկները քեզ արդեն ծանոթ եղանակով:

-Առաջին տարբերակում ծաղիկները պարզապես պետք է դնել ձեռքի մեջ և ձեռքը ծալել՝ մատները դեպի առաջ բերելով և սոսնձելով:

-Իսկ երկրորդ տարբերակի համար բացի ծաղիկներից քեզ անհրաժեշտ է նաև զամբյուղ:

-Զամբյուղ պատրաստելու համար պետք է որևէ թղթից ստանալ փոքրիկ կիսալուսին: Դա կլինի պոչիկը: Իսկ ներքևի հատվածը կարող է լինել պարզապես կլոր կամ քառակուսի կտրատած թուղթը: Եվ իհարկե, ոչ մի դեպքում չմոռանաս պոչիկը զամբյուղին սոսնձել:

-Ահա պատրաստ է նաև քո զամբյուղը: Այս անգամ թղթե ձեռքիդ մեջ դիր այն և նորից սոսնձիր:

Ծաղիկներով զամբյուղ՝  մեր ձեռքերում-Զամբյուղի դիմաց սոսնձիր գեղեցիկ ծաղիկներ, որոնք այս դեպքում կարող ես պատրաստել առանց ցողունների, մեկ է նրանք չեն երևալու:

Բայց սա դեռ ամենը չէ: Առաջարկվող ևս մի՝ երրորդ տարբերակ կա: Այս տարբերակում քո ձեռքի փոխարեն զամբյուղը մայրիկին կհանձնի մի աղջնակ:

-Կանաչ թղթից կտրիր փոքրիկ շրջանակ, որի վրա նկարիր աչուկներ և ժպիտ:

-Երկնագույն թղթից պատրաստիր աղջկա կիսաշրջազգեստը:

-Կարմիր թղթից՝ մազերն ու թաթիկները:

-Դեղին թղթից էլ՝ ոտքերը:

-Այս ամենը պատրաստելուց հետո պետք է միայն սոսնձել իրար:

-Եվ վերջում չմոռանաս աղջկա ձեռքին սոսնձել նաև զամբյուղը:

Դե ի՞նչ, արդեն կարող ես ընտրել… Կամ էլ գուցե պատրաստես բոլորը միասի՞ն:

Անի Ավագյան

 


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։