Պարզվում է՝ երբեմն կերակուրի տեսքը համից էլ կարևոր է: Իսկ երբ կերակուրը և՛ համեղ է, և՛ գեղեցիկ, ամեն ինչ ուղղակի կատարյալ է: Այսօր կփորձենք պատրաստել հենց այդպիսի կատարյալ մի կերակուր:
Պատրաստել պետք է այսպես՝
-Մատուցվող ափսեի ներքևի հատվածում դնել պանրի երկու բարակ շերտ:
-Դրանց ներքևում՝ կտրատված կանաչին՝ իբրև խոտ:
-Ձախ հատվածում դնել մի փունջ կանաչի՝ իբրև ծառ:
-Ափսեի աջ հատվածի վերևում դնել բողկի բարալիկ երիզներ: Դրանք էլ թռչուններ են:
-Պատրաստել ձվածեղ և նրան ամպիկի տեսք տալ: Իսկ ահա ձվի դեղնուցը պետք է անվնաս լինի, որոհետև նա մեր բնանկարում արևի դերն է կատարելու:
-Պանրի բարակ երիզներից էլ պետք է պատրաստել արևի ճառագայթներ:
Ահա և առաջին ձվածեղ – բնանկարը: Բայց սպասի՛ր, կա դեռ երկրորդը:
-Հենց նախորդի պես պետք է պատրաստել ափսեի վերևի հատվածը:
-Իսկ ներքևում պետք է աղացած սև պղպեղ ցանել:
-Բողկի երկու շերտով և կանաչու պոչիկներով պատրաստել հեծանիվ:
-Հեծանիվի վրա՝ պանրից պատրաստած մարդուկ:
-Աջ անկյունում էլ դնել մեկ պղպեղ և կանաչու մեկ փունջ՝ ծառերի տեսք տալով նրանց:
Պատրաստ է նաև երկրորդ ձվածեղ-նկարը: Շտապենք համտեսել այն, քանի դեռ չի սառչել…
Անի Ավագյան