Ահա և դասերն ավարտվեցին, առջևում նոր ուսումնական տարի է, և բազմաթիվ փոքրիկներ առաջին անգամ դպրոց են գնալու՝ սպիտակ վերնաշապիկներով, գեղեցիկ ժապավեններով ու ծաղկեփնջերով: Բոլորը հիանալու են նրանցով և ժպտալու են մինչև ականջները բացված լայն ժպիտներով: Բայց որպեսզի այդ փոքրիկները կարողանան զարմացնել նաև իրենց խելքով, լավ կլինի դպրոց գնալ՝ արդեն իսկ ճանաչելով հայոց այբուբենի տառերը:
Դրա համար մենք ունենք ողջ ամառը և հրաշալի տեսահոլովակներ, որոնք մեզ շատ արագ կսովորեցնեն հայոց այբուբենը: Եվ ուրեմն, Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Ց, տառերի հետ արդեն հասցրել ենք ծանոթանալ: Հերթը նոր տառերինն է: Մեզ են սպասում Է, Ը, Թ և Յ տառերը: Դե ինչ, սկսենք, սովորում ենք այբուբեն …