Իմ արջուկին ես կգրկեմ
Ու նրա համար երգ կհորինեմ,
Որ նա անուշ ինձ հետ քնի,
Երազում անտառը իր տեսնի:
Անուշ քնի՛ր, իմ լավ արջո՛ւկ,
Ես քեզ համար սիրով
Այս երգն եմ նուրբ երգում,
Իմ արջուկը թող քնի,
Երազում տեսնի
Իր մայրիկին,
Ջերմ նրան համբուրի:
Այնտեղ խորքում,
Մի տնակում,
Իմ արջուկի մայրիկն է
Իր որդուն սպասում:
Թող մայրիկը քեզ գրկի,
Ու գուրգուրի,
Բարի գիշեր, գիշեր բարի:
Իմ արջուկին ես կգրկեմ
Ու նրա համար երգ կհորինեմ,
Որ նա անուշ ինձ հետ քնի,
Երազում անտառը իր տեսնի:
Երբ արթնանա,
Ինձ կպատմի,
Որ երազում տեսել է նա
Իր մայրիկին:
Կպատմի զարմանալի
Անտառի մասին
Ու գեղեցիկ, փոքրիկ
Իր տնակի: