ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ


7 shares

ԴԱՍԱԳԻՐՔԸ

Ես դասագիրք եմ,
Իսկ դու’ աշակերտ,
Ես պետք է լինեմ
Շարունակ քեզ հետ:

Դասի ժամանակ
Չպետք է խոսես:
Միտքդ իմ լույսով
Միշտ լուսավորես:

Լավ ժամանակդ
Մի’ վատնիր իզուր
Գիրք ու տետրակդ
Պահի՜ր միշտ մաքուր

Պա՞րզ է ամեն ինչ,
Դե’ լավ, այսուհետ
Ես քեզ’ ուսուցիչ,
Դու ինձ’ աշակերտ:

ԻՄ ԴԱՍԱԳԻՐՔԸ

Երբ դպրոց տարավ
Ինձ իմ հայրիկը,
Ես ձեռքս առա
Իմ դասագիրքը

Գույներով պես-պես,
Նկարով լիքը.
Ես շատ սիրեցի
Իմ դասագիրքը:

Ահա՛ մեր ազատ,
Սուրբ հայրենիքը,
Որ ցույց է տալիս
Իմ դասագիրքը:

Վահան Գրիգորյան

ՀԱՍՄԻԿԻ ՎԻՇՏԸ

Իմ լա’վ դասագիրք,
Սիրուն դասագիրք,
Խնդրում եմ ասես,
Ինչո՞ւ դու այդպես
Տատիս հետ նստած
Երկար ժամերով,
Բացվում ես սրտանց,
Խոսում ես սիրով:

Իսկ ինձ հետ անմիտ
Կմկմում ես դու,
Խոսքը բերանիդ
Ծամծմում ես դու…
Ուզում եմ ե’ս էլ
Քեզնից շատ բաներ
Լսել, սովորել,
Եվ արտասանել:

Իմ լավ դասագիրք,
Խնդրանքս լսիր,
Ինձ հետ էլ այդպես
Ժպտալով խոսիր….

ԳԻՐՔ

Բացում եմ քո դեմ ես մի ողջ աշխարհ,
Տանում եմ քեզ հանդի ու ծովի գիրկը,
Քեզ համար դառնում լույսի ճանապարհ,
Քո ուղեկիցը այդ ես եմ` գիրքը:

Ոչ մի օդաչու հրթիռ չի վարի,
Թե որ չկարդա իմ ոսկե գիրը,
Ես տարա Լուսին մարդուն քաջարի,
Մարդու օգնականն այդ են եմ՝ գիրքը:

Պատմում եմ անվերջ քեզ հեքիաթ անգին,
Դառնում եմ երկին՝ք աստղերով լիքը,
Չփնտրես կախարդ, սիրելի՛ մանկիկ,
Կախարդն իսկական այդ ես եմ՝ գի՜րքը:

Երկու թև ունեմ ու անթիվ երես.
Շատ բան կպատմեմ, եթե ինձ սիրես:
-Սիրի՛ր ինձ, մանկի՛կ, թերթի՛ր ինձ վստահ,
Քո լավ ընկերը այդ ես եմ’ գիրքը:

ՇՆԻԿԻ ԴԱՍԸ

Իմ լավ շնիկ,
Իմ սիրունիկ,
Արի նստիր.
Դաս տամ քեզ.
Դարձնեմ ուշիմ,
Գրաճանաչ,
Որ երբեք խեղճ
Չլինես:

Աոանց գրքի
Անչափ տխուր է կյանքում,
Գիտես ինչքան
Լավ հեքիաթներ
Ու հրաշքներ կան գրքում:

Գիտեմ, շնի՜կ,
Դու խելոք ես
Ու շատ բան ես
Իմանում,
Գիշեր՜ցերեկ
Տունն ես հսկում,
Տեղը տեղին
Հաֆ անում:

Բայց իմացիր,
Աոանց գրքի
Անչափ տխուր է կյանքում,
Գիտես ինչքան
Նկարներ կան,
Մտքեր, երգեր կան գրքում:

Դե ուշաղիր.
Ա տառն է սա,
Ապա ասա՝
Ա’, ա’, ա’,
Չեղա՜վ, չեղա՜վ…
Խառնեցիր դու,
Միշտ ասում ես՝
Հա’ֆ, հա’ֆ, հա’ֆ:

Մի համաոիր,
Աոանց գրքի
Անչափ տխուր Է կյանքում,
Գիտես ինչքան
Գաղտնիքներ կան
Ու խորհուրդներ կան գրքում:

Սուրեն Մուրադյան

ԿԱՐԴԱ

Կարդա՛, ա՛յ իմ խելոք մանուկ,
Կարդա՛, գրի՛ր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր:

Գիրք կարդալով՝ դու գրքերում
Շատ նորանոր բան կիմանաս,
Շատ շատերից շատ բաներում
Մտքով հեռու կսլանաս:

Կարդա՛, ա՛յ իմ խելոք մանուկ,
Կարդա՛, գրի՛ր տարին բոլոր,
Կարդացողի խելքն է կտրուկ,
Միտքը պայծառ ու լուսավոր:

Ալեքսանդր Ծատուրյան


Like it? Share with your friends!

7 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։