Հարգելի թռչնասերներ,
Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է բոլորին մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել 2015 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:
«Տարվա թռչուն» նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը:
Հիշեցնենք, որ 2014թ –ը խորհրդանշող թռչուն ճանաչվեց Հոպոպը: Այս տարվա մասնակիցներն են Ներկարարը, Սև մանգաղաթևը, Սև կեռնեխը, Գիշանգղը և Տնային բվիկը:
Խնդրում ենք ընտրել Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից մեկին՝ այցելելով http://aspbirds.org/hy/ կայք, լրացնել նորությանը կցված հարցաթերթիկը և ուղարկել այն [email protected] էլ. հասցեին:
Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը: