HAND MADE ՍՈՒՆԿ ՁՎԻ ՏՈՒՓԻՑ


Հանգստյան օրերն ուրախ անցկացնելու համար քեզ մի ուրախ hand made գաղափար եմ ներկայացնելու: Ահա այսպիսի զվարճալի սունկ ենք պատրաստելու ձվի ստվարաթղթե տուփից:

Հավանաբար շաբաթվա ընթացքում մայրիկի գնած ձվերի տուփը դատարկվել է: Միայն թե հարկավոր է նրան նախապես զգուշացնել, որ այն աղբարկղը չնետի, չէ՞ որ ես ու դու ինչ ասես կարող ենք պատրաստել դրանից:

Եվ այսպես, եթե տուփն արդեն քեզ մոտ է, վերցրո՛ւ նաև մկրատ, սոսինձ, կարմիր ներկ, սև մարկեր, սպիտակ թուղթ և մեզ արդեն քաջ ծանոթ խաղալիքային աչուկներ:

Sunk Hand made (1)

Ուշադի՛ր զննիր ստվարաթղթե տուփը: Այն ունի փոսիկներ և վեր ցցված մասեր: Հարկավոր է դրանք զգուշորեն կտրել և առանձնացնել միմյանցից: Վեր ցցված մասերը կդառնան սունկի պոչիկներ, իսկ փոսիկները կշրջենք և կտեղադրենք պոչիկների վրա՝ դարձնելով գլխարկ սնկերի համար:

Sunk Hand made (5)

Գլխիկները պոչիկներին ամրացնելուց առաջ պետք է ներկել դրանք կարմիր (կամ մեկ այլ) գույնով, վրան փոքրիկ սպիտակ շրջանակներ փակցնել և ամրացնել աչուկները: Սև մարկերով էլ կարող եք նկարել բերանը:

Ահա այսքանը: Կարծես մնաց խանութ գնալուց առաջ մայրիկին հիշեցնել, որ դու ձու շա՜տ ես սիրում…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։