Երեխայի անունը նրա կյանքի առաջին այցեքարտն է՝ իր անվան: Այն անունը, որով կանվանեք ձեր փոքրիկին, իր մեջ է կրելու Ձեր ողջ սերը նրա հանդեպ: Անունը որոշ չափով պայմանավորելու է նաև երեխայի բնավորությունը: Ուրեմն այն պետք է ընտրվի շատ զգուշորեն, շատ ավելի վաղ, քան երեխան լույս աշխարհ կգա:
Ահա տղաների անունների մի երկար ցանկ, որը կօգնի Ձեզ կողմնորոշվել: Ներկայացնում ենք Ղ-ից մինչև Ֆ տառով սկսվող անունները և անունների նշանակությունը: Ցանկի առաջին մասը կարդացեք այստեղ: Աղջիկների անուններին կարող եք ծանոթանալ այս և այս էջում…
ՏՂԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ
Ղ
Ղևոնդ – առյուծ (հունարեն Leontios անունից)
Ղուկաս – հարություն (հունարեն Loukas անունն է)
Մ
Մամիկոն — Հայոց հին նախարարական տոհմանունից է
Մանվել — Աստված մեզ հետ (եբրայերեն)
Մարատ – Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկի ազգանունն է
Մարգար — հայերեն մարգարե բառից
Մարկոս – փայլուն, ողորկ (եբրայերեն)
Մարտին — ռազմատենչ, մարտական (լատիներեն)
Մաքսիմ – մեծ, խոշոր (լատիներեն)
Միհրան — արևային, արևի պարգև (պարսկերեն)
Մինաս – ահեղ (լատիներեն), լուսին (հունարեն)
Միքայել — զորություն Աստծո (եբրայերեն)
Մխիթար — հայերեն Մխիթարանք, սփոփանք բառերից
Մհեր — արևային, տարածվել է «Սասունցի Դավիթ» էպոսի միջոցով
Մովսես — ըստ Աստվածաշնչի նշանակում է «ջրից հանած»
Մուշեղ — գերազանց (հին հայերեն)
Մուրադ – իղձ, փափագ (արաբերեն)
Յ
Յուրի — հողագործ (հունարեն georgios բառից)
Ն
Նաիրի — Հայաստան երկրի նախապատմական անունն է
Նարեկ — հայերը «Նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում է նաև բժշկարան: Իրականում Նարեկ գյուղի անունից է:
Նշան – նշանավոր, երևելի (հայերեն)
Նոյ – հանգիստ (եբրայերեն)
Նորայր — հայերեն Նոր և այր (տղամարդ) բառերից
Շ
Շահեն – բազե (պահլավերեն)
Պ
Պարթև — հաղթանդամ, հսկա (հայերեն)
Պարույր – շրջան, պտույտ (հայերեն)
Պետրոս – քար, վեմ (հունարեն)
Ջ
Ջիվան – երիտասարդ, ջահել (պարսկերեն)
Ռ
Ռազմիկ – կռվող, մարտիկ (հայերեն)
Ռաֆայել — բժշկություն Աստծո (եբրայերեն)
Ռոբերտ — չխամրող փառք (հին գերմաներեն)
Ռոման — հռոմեացի (լատիներեն)
Ռուբեն — որդետես (եբրայերեն)
Ռուդոլֆ — կարմիր գայլ (գերմաներեն)
Ս
Սահակ – խնդություն (եբրայերեն)
Սամվել — տուրք Աստծու (եբրայերեն)
Սարգիս — ասորական Sargis անունից
Սասուն — հայկական Սասուն գավառի անունից
Սեյրան – զվարճավայր, զբոսատեղի (թուրքերեն)
Սևակ — սև աչքեր ունեցող (հայերեն)
Սերգեյ – բարձր, արժանավոր (ռուսերեն)
Սմբատ -եբրայական Շմբատ անունից
Սպարտակ — լատինական Spartacus անունից է, հին Հռոմի ապստամբ ստրուկների առաջնորդի անունն է
Ստեփան – պսակ (հունարեն)
Սուրեն — ուժեղ (զենդերեն)
Սուքիաս – հանդարտ, խաղաղ (հունարեն)
Վ
Վազգեն — գորտ (զենդերեն)
Վախթանգ — պարսկերեն
Վահագն — կրակ տարածող: Հայկական դիցաբանության մեջ Վահագնը ամպրոպի աստվածն էր:
Վահան – պաշտպան (հայերեն)
Վահե – վեհ, լավագույն
Վահրամ – գարուն (պահլավերեն)
Վաչե – ձագուկ (պարսկերեն)
Վիգեն — հաղթանակ (լատիներեն)
Վիկտոր — հաղթող (լատիներեն)
Վլադիմիր – աշխարհակալ, ժողովրդի տեր (ռուսերեն)
Տ
Տարոն — գավառ Մեծ Հայքում
Տիգրան — բռնկուն (հին հունարեն)
Տրդատ — պահլավերեն Tirdat անունից, որ նշանակում է «տուր Աստծո տվածը»
Ր
Րաֆֆի – վսեմ, ականավոր (արաբերեն)
Ց
Ցոլակ — փայլուն աչքեր ունեցող (հայերեն)
Փ
Փայլակ — կայծակի փայլատակում (հայերեն)
Օ
Օլեգ — լուսավոր, արևային, պայծառ (հին պարսկերեն)
Ֆ
Ֆելիքս – երջանիկ (լատիներեն)
