ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ. ՍՏԻ ՈՏՔԸ ԿԱՐՃ Է


2 shares

Mocak.am-ը ներկայացնում է հետաքրքիր տրամաբանական խնդիրներ իրենց ուժերը փորձել ցակացողների համար Արամ Հակոբյանի և Նորայր Խրիմյանի «Տրամաբանական խաղեր» գրքից:

***

Աստիճաններին նստած են աղջիկ ու տղա։
-Ես տղա եմ, – ասում է սև մազերով երեխան։
-Իսկ ես աղջիկ եմ, – ասում է շիկահեր երեխան։
Եթե երեխաներից գոնե մեկը ստում է, ապա ի՞նչ գույնի են տղայի մազերը։

***

Խորհրդարանը կազմված է 100 քաղաքական գործիչներ, որոնցից յուրաքանչյուրը կա՛մ ճշտախոս է, կա՛մ ստախոս։ Հայտնի է, որ նրանց ցանկացած զույգից գոնե մեկը ճշտախոս է։ Քանի՞ ճշտախոս քաղաքական գործիչ կա խորհրդարանում, եթե հայտնի է, որ խորհրդարանականներից գոնե մեկը ստախոս է։

***

Մահապատժի դատապարտված ավազակին թագավորն ասաց․ «Քեզ տրվում է վերջին խոսքի հնարավորություն․ եթե դու հիմա սուտ ասես, ապա քեզ կախելու են, իսկ եթե ճիշտ ասես, խեղդելու են»։ Փոքր-ինչ մտածելուց հետո ավազակն այնպիսի բան ասաց, որ թագավորը չկարողացավ իրականացնել իր սպառնալիքները։ Ի՞նչ ասաց նա։

***

Գևորգն ասաց․
-Հակոբը 1000-ից շատ գիրք ունի։
Ո՛չ, – հակադրվեց Աշոտը, – նա ավելի քիչ գիրք ունի։
Այնուամենայնիվ, նա գիրք ունի, – պնդեց Սարգիսը։
Եթե այս պնդումներից միայն մեկն է ճիշտ, ապա որքա՞ն գիրք ունի Հակոբը:

***

Մի անգամ ես աստիճաններին գտա մի յուրօրինակ տետր, որում գրված էր․
«Այս տետրում կա միայն 1 սխալ պնդում»,
«Այս տետրում կա միայն 2 սխալ պնդում»,
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
«Այս տետրում կա միայն 100 սխալ պնդում»։
Այս պնդումներից որո՞նք են ճշմարիտ։

***

Ոստիկան Պողոսյանը շրջվեց կոտրվող ապակու ձայնից և նկատեց փախչող չորս տղայի։ Քիչ անց նրանք ոստիկանությունում էին։ Հարցաքննության ընթացքում Գևորգը հայտնեց, որ ապակին կոտրել է Սարգիսը։ Սարգիսը պնդեց, որ ապակին կոտրել էՍուրենը, իսկ Սուրենն ասաց, որ Սարգիսը ստում է։ Մինասը հայտնեց, որ դա ինքը չի արել։ Այնուհետև պարզվեց, որ հարցաքննության ընթացքում ստացվել է միայն մեկ ճիշտ պատասխան։ Վերջապես ո՞վ է կոտրել ապակին։

Ավելի շատ տրամաբանական խնդիրներ կարող եք գտնել այստեղ:


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։