ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՆԱԽԱՃԱՇՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ


41 shares
Ինչպես են նախաճաշում

Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ նախաճաշը սննդի ամենակարևոր բաժինն է, հատկապես մանկական աճող օրգանիզմի համար: Առաջարկում ենք պարզել, թե ինչպես են նախաճաշում մոլորակի տարբեր անկյուններում ապրող երեխաները:

Դոգա, 8 տարեկան, Ստամբուլ

Կայմակ (կաթի սերուցք մեղրով), ձիթապտուղ, ձվածեղ՝ կծու սուջուխով, կարագ, պինդ խաշած ձու, խաղողի խիտ օշարակ, տարբեր պանիրներ՝ պատրաստված ոչխարի, այծի և կովի կաթից, սերկևիլի և մոշի ջեմ, հաց և խմորեղեն, լոլիկ, վարունգ, սպիտակ բողկ և այլ թարմ բանջարեղեն, կարմիր պղպեղի պաշտետ գրիլի վրա, հալվա, կաթ և նարնջի հյութ:

Կոկի, 4 տարեկան, Տոկիո

Կանաչ պղպեղ՝ տապակած սոյայի սոուսով, և քունջութ՝ փոքր չորացրած ձկան հետ, բրինձ, հում ձու սոյայի սոուսով, լոտոսով ուտեստ, ձեթով տապակած կռատուկի արմատ և գազար, բրինձ՝ սոյայի սոուսով, ապուր միսո, խաղող, կտրտած ասիական տանձ և կաթ:

Սակի, 2 տարեկան, Տոկիո

Նատո (ուտեստ սոյայի հատիկներից), բրինձ, մսով ապուր, դդմիկ՝ շոգեխաշած սոյայի սոուսով, և քաղցր սակե, թթու վարունգ, ձվածեղ և խորոված սաղմոն:

Էմիլի, 7 տարեկան, Մալավի

Շիլա՝ պատրաստված եգիպտացորենի, սոյայի և գետնանուշի ալյուրից, տապակած փքաբլիթ եգիպտացորենի ալյուրից, սոխ, սխտոր և չիլի պղպեղ, խաշած քաղցր կարտոֆիլ և դդում, շաքարով մուգ կարմիր հյութ՝ չորացրած հիբիսկուս ծաղիկներից:

Բիրտա, 3,5 տարեկան, Իսլանդիա

Վարսակի շիլա՝ շագանակագույն շաքարավազով և հյութով, կարագով և մրգերով, մածուն և ձկան յուղ:

Նաթանաիլ, 6 տարեկան, Ֆրանսիա

Մեկ կիվի, բագետ կարագով և ջեմով, շիլա՝ սառը կաթով, և թարմ նարնջի հյութ:

Արիչիա և Հակիմ, 4 և 2 տարեկան, Սան Պաուլու, Բրազիլիա

Շոկոլադե կաթ, սուրճ, կաթ, խոզապուխտ և պանիր, հացով կարագ:

Օյկու, 9 տարեկան, Ստամբուլ

Սև հաց, ձիթապտուղ, շոկոլադ Nutella, կտրտած լոլիկ, պինդ խաշած ձու, ելակի մուրաբա, կարագ ու մեղր և թուրքական պանիրների մեծ տեսականի:

Ֆիլիպ և Շելկին, 4 տարեկան, Մալավի

Քաղցր եգիպտացորենի տորթ չիկոնդամոյո, խաշած կարտոֆիլ ու սև թեյ՝ շաքարավազով:

Տիագո, 3 տարեկան, Սան Պաուլու, Բրազիլիա

Շոկոլադե կաթ, եգիպտացորենի փաթիլներ, բանանի տորթ և քաղցր սպիտակ հաց փափուկ սերուցքային պանրով:

Վիվ, 5 տարեկան, Ամստերդամ

1 բաժակ կաթ, հաց կարագով և քաղցր քերուկով:


Like it? Share with your friends!

41 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։