երեխաների նկարներ

ՆԿԱՐՉՈՒՀԻՆ, ՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է ՓԱՓՈՒԿ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ

1 min


Շատ ու շատ երեխաներ ունեն իրենց երևակայական հերոսներին, սիրում են պատկերացնել նրանց իրենց երազներում, նկարել և անգամ խոսել իրեց տարօրինակ ու անհասկանալի հերոսների հետ: Եվ պատկերացնում եք՝ որքան կուրախանային նրանք, եթե ինչ-որ հրաշքով այդ արարածները դուրս գային երազներից ու թղթերի վրայից ու իրականություն դառնային: Վանկուվերից մի նկարչուհի՝ Ուենդի Թաո անունով, իրականություն է դարձնում հենց այդ երեխաների երազանքները՝ նրանց նկարած զվարճալի հերոսներին վերածելով փափլիկ ու հմայիչ խաղալիքների:

Ուենդին առաջին անգամ որոշեց պատրաստել խաղալիք իր 4-ամյա տղայի համար, ով շարունակ նկարում էր ինքն իրեն իր նկարներում: Տեսնելով, թե որքան դա ոգևորեց իր տղային, երբ նա ճանաչեց իր իսկ նկարը խաղալիքի մեջ, Ուենդին որոշեց, որ այդ գործը պետք է անպայման շարունակել: Առ այսօր նա ստեղծել է ավելի քան 400 փափուկ խաղալիք տարբեր երեխաների համար:  Անշուշտ, Ուենդիին ուղարկված նկարները շատ ավելի շատ են:

Ահա Ուենդիի պատրաստած խաղալիքներից մի քանիսը:

 

Սփենսեր, 10 տարեկան


Ֆրենսիս,  7 տարեկան

Էվելին, 5 տարեկան և Տորբին, 3 տարեկան

Ֆաբրիսիո, 6 տարեկան

Մայա, 4 տարեկան

Օրին, 5 տարեկան

Դիլլոն, 6 տարեկան

Մայա, 4 տարեկան

Անսոն,  5 տարեկան

Ռայան, 6 տարեկան

Ռոան, 10 տարեկան

Թեսսա, 4 տարեկան

Իսլա, 4 տարեկան


Cole, 10 տարեկան

Իսկ դուք ունե՞ք այսպիսի երևակայական հերոսներ:


Mocak