Այս խելացի hand made ճպուռիկները ոչ միայն հմայիչ են, այլև շատ օգտակար: Սառնարանի վրա ամրացնելով՝ դուք կարող եք նրանցից կախ տալ կարևոր հիշեցումներ կամ դպրոցից տուն բերված ձեռքի աշխատանքներ: Ճպուռիկներին պատրաստելու համար շատ քիչ ժամանակ է անհրաժեշտ, և դուք կարող եք չբավարարվել մեկ ճպուռով, այլ մի ամբողջ խումբ պատրաստել:
Անհրաժեշտ նյութեր
- լվացքակալ
- խաղալիք աչքեր
- մարկերներ
- սոսնչի ատրճանակ կամ այլ տեսակի սոսինձ
- մագնիս
- ճկվող թելիկներ
Քայլեր
Քայլ 1: Զարդարեք լվացքակալը, ինչպես կկամենաք: Սրա համար կանոններ չկան:
Քայլ 2: Սոսնձեք խաղալիք աչքերը լվացքակալի վերևի մասում, որտեղից այն բացվում և փակվում է:
Քայլ 3: Ճկվող թելիկներից ստացեք զույգ թևերը՝ մեջտեղում ամրացնելով դրանք իրար: Սոսնջեք դրանք լվացքակալի ներսի մասում:
Քայլ 4: Սոսնձեք մագնիսը լվացքակալի հետևի մասում:
Քայլ 5: Ամրացրեք մագնիսը սառնարանին և կախեք նրանից այն ամենը, ինչ կցանկանաք:
Հուշում: Թե թելիկները, թե խաղալիք աչքերը կարող եք գտնել դիզայներական կամ կտորի խանութներում: