Չկա աշխարհում մի ծնող, որ երբևէ չի բախվել այնպիսի իրավիճակի, երբ երեխան ոչինչ ուտել չի ուզում: Եվ ուրեմն, ի՞նչ անել: Պետք է պարզապես ուտելիքի պատրաստման և ուտելու գործընթացը վերածել իսկական զվարճանքի: Թե ինչպես ափսեն մաքուր-մաքուր կդատարկվի, չեք էլ նկատի:
Փորձեք այս պարզ ու շատ հետաքրքիր ուտեստները պատրաստել միասին, և ինչու ոչ, նաև ուտել միասին: Սննդարար շիլաներ, արագ ու համեղ սենդվիչներ, համեղագույն փանքեյքեր և շատ այլ ուտեստներ: Մի խոսքով, հրաշալի բաղադրատոմսեր մե՜ծ ախորժակի համար: