18 shares

Ամանորին բոլորը իրենց նվերներին են սպասում, իսկ ո՞վ է մտածում Ձմեռ պապիկի համար նվեր պատրաստելու մասին: Ցուրտ ձմռանը Ձմեռ պապիկին լրացուցիչ ձեռնոցը հաստատ չի խանգարի:

«Մինիոն» մանկական խնամքի ու զարգացման կենտրոնի հոգատար փոքրիկները ահա այսպիսի գեղեցիկ ձեռնոց՝ թաթման են պատրաստել Ձմեռ պապիկի համար: Առաջարկում ենք ձեզ էլ հետևել այս պարզ քայլերին ու մի սիրուն թաթման պատրաստել:

Ի՞նչ է անհրաժեշտ

  • Կարմիր ու սպիտակ թուղթ
  • Սոսինձ
  • Մկրատ
  • Սպիտակ գուաշ կամ ջրաներկ
  • Վրձին
  • Ջուր
  • Բամբակ

Ինչպե՞ս պատրաստել

Քայլ 1-ին

Վերցնում ենք մկրատն ու կտրում կարմիր թղթից թաթմանը, սպիտակ թղթից՝ մորթյա հատվածը:

Քայլ 2-րդ

Սպիտակ կտորը սոսնձով ամրացնում ենք թաթմանի ներքևի մասում:

Քայլ 3-րդ

Վերցնում ենք վրձինը ու թաթախելով սպիտակ ներկի մեջ՝ փոքրիկ ձյունիկներ ենք նկարում թաթմանի վրա:

Քայլ 4-րդ

Թաթմանի սպիտակ հատվածի վրա սոսինձ ենք քսում ու մատիկներով ամրացնում բամբակը:

Քայլ 5-րդ

Թողնում ենք չորանա, և վերջ: Թաթմանը պատրաստ է: Մնում է միայն դնել այն տեսանելի վայրում, որպեսզի Ձեր տուն այցելելիս այն անպայման ընկնի Ձմեռ պապիկի աչքով: Եվ ո՞վ գիտի, գուցե ձեր նախապես խնդրած նվերի կողքին մեկն էլ ավելանա 🙂

Դե դուք անցեք գործի, իսկ մենք կշարունակենք հետևել «Մինիոն»-ի սաների պատրաստած ձեռքի աշխատանքներին ու անպայման Ձեզ էլ կպատմենք դրանց մասին: Չմոռանաք մեր Ֆեյսբուքի էջին ուղարկել ձեր պատրաստած աշխատանքները: Լավագույնները կհրապարակվեն մեր էջում:


Like it? Share with your friends!

18 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։