7 shares

Ամանորին նախորդող օրերը ամենահետաքրքիրն են, չէ՞ որ երևակայությունը ազատություն է ստանում ու օգնում մեզ զարդարել մեր բնակարանը, դասասենյակը, նվերների տուփերն ու առհասարակ ամեն-ամեն ինչ:

«Մինիոն» մանկական խնամքի ու զարգացման կենտրոնում փոքրիկները մեկը մյուսից հետաքրքիր տոնական զարդարանքներ են պատրաստում: Ահա այս պսպղուն hand made տոնածառը շատ քիչ ժամանակ է պահանջում պատրաստելու համար, բայց փոխարենը խոստանում է ապահովել տոնական հրաշալի տրամադրություն: Այն կարող եք նվիրել բացիկի տեսքով կամ շրջանակի մեջ տեղավորելով՝ կախել պատից:

Դե ինչ, հետևենք փոքրիկ «մինիոնների» քայլերին ու նրանց հետ միասին պատրաստենք մեր տոնածառը:

Ի՞նչ է անհրաժեշտ

  • Կանաչ ու սպիտակ թուղթ
  • Սոսինձ
  • Զիգզագաձև մկրատ
  • Փայլփլուն թուղթ

Ինչպե՞ս պատրաստել

Քայլ 1

Զիգզագաձև մկրատը կօգնի էլ ավելի շքեղ տեսք տալ տոնածառին: Այնպես որ, եթե տանը գտնեք զիգզագաձև մկրատ, ապա դրա օգնությամբ կտրեք կանաչ թղթից եռանկյունիներ, ի դեպ դրանց չափերը պետք է մի փոքր տարբեր լինեն, որպեսզի շարեք մեծից փոքր:

Կտրեք նաև մեկ քառակուսի. դա կլինի տոնածառի բունը:

Անշուշտ, նույնը կարող եք անել նաև ուղիղ կտրող մկրատով:

Քայլ 2

Փայլփլուն թղթերից կտրեք 10 փոքրիկ շրջանակ: Դրանք կլինեն մեր տոնածառի խաղալիքները: Մեկ հատ էլ փայլուն աստղ կտրեք:

Քայլ 3

Վերցրեք սպիտակ թուղթն ու կանաչ եռանկյունիներից մեկի հետևի կողմում սոսինձ քսելով՝ փակցրեք այն սպիտակ թղթի վրա: Ներքևի մասում սոսնձեք քառակուսին:

Քայլ 4

Նույնը կրկնեք մյուս եռանկյունիների համար: Սոսնձեք դրանք մեկը մյուսի վերևում:

Քայլ 5

Սոսինձ քսեք նաև շրջանակների հետևի կողմում ու փակցրեք դրանք տոնածառի վրա:

Քայլ 6

Սոսնձեք աստղը ու փակցրեք այն տոնածառի գագաթին:

Վերջ, պսպսղուն տոնածառը պատրաստ է: Բացիկի տեսքով նվիրելու դեպքում չմոռանաք նաև գեղեցիկ մաղթանքներ ավելացնել:


Like it? Share with your friends!

7 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։