Մայրիկի համար այնպիսի ուտելիք պատրաստելը, որը երեխան կուտի, երբեմն կարող է իսկապես բարդ առաջադրանք լինել: Բայց հնարամիտ մայրիկները լուծումը գտնում են: Մելբուրնում ապրող մի մայրիկ, օրինակ, ջանք չի խնայում իր տղային գոհացնելու համար: Լալե Մոհմեդին իր որդու՝ Ջեյքոբի համար պատրաստում է իսկական գլուխգործոցներ՝ նրա սիրելի մուլտհերոսների տեսքով:
Ամեն ինչ սկսվել էր առյուծիկի տեսքով փանքեյքերից, որը Ջեյքոբի մայրիկը հրապարակեց Facebook-ի իր էջում: Նա ստացավ անավանական ջերմ արձագանք ու որոշեց շարունակել իր փորձերը: Այսօր Լալեն հրապարակում է իր պատրաստած ուտեստները Instagram-ում՝ Jacob’s Food Diaries անվանումով, և ոգեշնչում է նաև այլ մայրիկների:
Ահա նրա աշխատանքներից մի քանիսը, որոնցից մեկը դուք էլ կարող եք փորձել պատրաստել: Դե ինչ, ո՞րն եք ամենից շատ հավանում: