ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ ԵՆ


266 shares

Հանճարեղ գրողներին շատ բառեր անհրաժեշտ չեն: Նրանք կարող են գլուխգործոցներ ստեղծել անգամ մի քանի բառով կամ նախադասությամբ: Ահա այդպիսի մի քանի օրինակ մեծ գրողների աշխատանքներից: Մենք ծանոթ ենք այս հանճարների վեպերին ու ծավալուն այլ ստեղծագործությունների, բայց արժե նաև կարդալ նրանց ամենակարճ պատմվածքները:

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

Մի անգամ՝ բարում ընկերների հետ նստած, Էռնեստ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է ընդամենը 6 բառով մի ամբողջական պատմվածք գրել: Ընկերները չհավատացին նրան, իսկ Հեմինգուեյը անձեռոցիկի վրա գրեց «For sale: baby shoes, never used» («Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»), վերցրեց գրազի գումարն ու դուրս եկավ բարից:

Հեմինգուեյն առաջինն էր, ով գրեց 6 բառից բաղկացած ստեղծագործություն: Նրանից հետո շատերը արեցին նման փորձեր:

Օ ՀԵՆՐԻ

Օ. Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում, երբ գրել էր մի գործ, որն ուներ դասական պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչները՝ հանգույց, կուլմինացիա, լուծում:

«Վարորդը ծխեց և շրջվեց՝ նայելու բենզատարին՝ բենզին շա՞տ կա, թե՞ քիչ: Մահացածը քսաներեք տարեկան էր»:

ՖՐԵԴԵՐԻԿ ԲՐԱՈՒՆ

Աշխարհի ամենակարճ սարսափ պատմության հեղինակը Ֆրեդերիկ Բրաունն է: Նա գրել է. «Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում, դուռը թակեցին»:

ԱՄԵՆԱԿԱՐՃ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամենակարճ կենսագրական ստեղծագործության մրցույթում էլ հաղթել է մի ֆրանսուհի, որը գրել էր. «Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»:

ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

Վիկտոր Հյուգոն իր «Մերժվածները» վեպի ձեռագիրը ուղարկել է խմբագրություն, նամակում գրել էր՝ «?»: Հեղինակը ստացել է համապատասխան պատասխան՝ «!»:


Like it? Share with your friends!

266 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։