Այս հրաշալի աշխատանքի հեղինակը բրազիլացի դիզայներ և նկարիչ Ռաֆա Միքուելետոն է: Կարելի է անդադար հիանալ այս պարզ ու գեղեցիկ դիզայնով, բայց, որ ավելի հրաշալի է, կարելի է նաև ոգևորվել ու փորձել ստեղծել նույն աշխատանքը սեփական ձեռքերով:
Ամբողջ դիզայնը պատրաստված է գունավոր թղթերի, մկրատի ու սոսնձի օգնությամբ: Անհրաժեշտ է տպել կամ փորձել կրկնօրինակել էսքիզը, իսկ հետո զգուշորեն կտրել համապատասխան կտորներ արդեն գունավոր թղթերից:
Նկարին նայելով՝ կարող եք տեսնել, որ թեթևակի ծալելով պատկերները՝ կարող եք դրանց ծավալ հաղորդել: Սոսնձով միմյանց ամրացնելն էլ անշուշտ որոշակի հմտություն կպահանջի, բայց միանշանակ արդյունքն այնքան յուրահատուկ ու գեղեցիկ է ստացվում, որ այս hand made Փոքրիկ Իշխանը միանշանակ կտարբերվի բոլորից ու կզբաղեցնի իր պատվավոր տեղը ձեր պատրաստած ձեռքի աշխատանքների շարքում:
Դե ինչ, արժե փորձել, այնպես չէ՞: