4 shares

Երեխաներին զբաղեցնելու լավագույն տարբերակը նրանց որևէ բան սովորեցնելն է: Իսկ եթե սովորելու ընթացքը նաև հետաքրքիր է ու գրավիչ, ապա ավելի լավ բան հնարավոր էլ չէ մտածել:

«Մինիոն» մանկական խնամքի ու զարգացման կենտրոնի ամենակարևոր սկզբունքներից մեկը բացառապես խաղի միջոցով երեխաներին որևէ բան սովորեցնելն է, ինչի շնորհիվ նաև զարգացնում է երեխաների երևակայությունն ու ստեղծագործական կարողությունները:

Այսպիսի փոքրիկ մինիոն-տարաներ պատրաստելը բոլորովին դժվար չէ, բայց փոխարենը որքա՜ն պայծառ կարող են այս տարաները դարձնել ցանկացած միջավայր, և ի դեպ, կարող են ծառայեցնել ամենատարբեր նպատակներով: Իսկ թե ինչպես պատրաստել տարաները, կիմանաք՝ այս պարզ քայլերին հետևելով:

ԻՆՉ Է ԱՀՐԱԺԵՇՏ

  • Փոքր ապակյա կամ պլաստմասե տարա
  • Դեղին սփրեյ
  • Աչքեր
  • Ստվարաթուղթ
  • Տաքացվող սոսինձ
  • Մարկեր ու ջրաներկ

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ

Այսպիսի փոքրիկ տարաներ կգտնվեն յուրաքանչյուր բնակարանում: Երբ տարաների պարունակությունը վերջանում է, դրանք հրաշալի հիմք կարող են լինել տարբեր hand-made գաղափարների համար: Ամենակարևորը այստեղ թերևս դեղին սփրեյ գտնելն է: Ցանկալի է դեղին սփրեյը փչել երկու շերտով, նախ սպասելով, որ երկրորդը փչելուց առաջ առաջին շերտը չորանա: Երկրորդ շերտը փչելուց հետո տարան թողեք ևս 15 րոպե՝ վերջնական չորանալու համար:

Ստվարաթղթից բարակ երիզ կտրեք, որպեսզի պտտեք այն տարայի շուրջը:

Ժամանակն է սոսնձելու աչքերը: Ստվարթղթից կտրեք մոխրագույն շրջանակներ, որոնց վրա կփակցնեք աչքերը: Այսպիսի աչքեր վաճառում են գրեթե բոլոր կտորեղենի խանութներում:

Տաքացվող սոսինձը քսեք ստվարաթղթե շրջանակների մեջտեղում և աչքերը ամրացրեք դրանց վրա:

Ստվարաթղթե երիզը պտտեք տարայի շուրջը և կրկին ամրացրեք սոսնձով: Իսկ հետո երիզի վրա ամրացրեք շրջանակներով աչքերը: Կարծես արդեն նմանվում է մինիոնի, այնպես չէ՞:

Վերջնական շտրիխները արեք սև մարկերով՝ զգուշորեն նկարելով բերանն ու մազերը: Ժպտացող մինիոն ստանալու համար օգտագործեք սպիտակ ներկ ու նկարեք ատամներ:

Ահա և վերջ: Հիմա ձեր փոքրիկ Մինիոնին կարող եք պահ տալ ինչ որ կցանկանաք:


Like it? Share with your friends!

4 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։