«ՄԻՆԻՈՆ» ԽՆԱՄՔԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԾ ԶԵՂՉԵՐ ԵՆ


2 shares

Մայրիկների տոնին ընդառաջ՝ Մինիոն երեխաների խնամքի ու զարգացման կենտրոնը հաճելի անակնկալ է մատուցում: Կենտրոնում երեխաների ընդունելության համար մարտ ամսվա ընթացքում գործելու են ՄԵԾ ԶԵՂՉԵՐ: Իսկ որպեսզի մայրիկներն ու նրանց փոքրիկները ավելի լավ պատկերացում կազմեն կենտրոնի ուրախ ու հետաքրքիր առօրյայի մասին, փետրվարի 25-ը հայտարարվում է Բաց Դռների Օր՝ բոլոր ցանկացողների համար: 

Ժամը 8։30-ից 16։30 կենտրոնի դռները բաց կլինեն այցելուների առջև, և նրանք հնարավորություն կունենան դառնալու մինիոնների ջերմ ընտանիքի մի մասը: Գրանցվելու համար հարկավոր է նախօրոք զանգահարել մինչև փետրվարի 22-ը։

Կենտրոնը գտնվում է Արաբկիր 45-րդ փողոցում, Հաղթանակի զբոսայգու մոտակայքում:  Լուսավոր ու ընդարձակ շենքային պայմաններում հիմնված կենտրոնը ամբողջությամբ հարմարեցված ու բարձրաճաշակ ձևով կահավորված է փոքրիկների համար:

Ամենափոքրիկների համար կենտրոնում գործում են 3 տարիքային խմբեր՝ վաղ (1,5 տարեկանից մինչև 2 տարեկան), կրտսեր (2-ից 3 տարեկան) և միջին (3 տարեկանից 5 տարեկան )5-ից մինչև 6 տարեկան երեխաների համար գործում է նախադպրոցական խումբ, իսկ 6-ից 12 տարեկանների  համար՝ դասապատրաստման խմբակ։

Յուրաքանչյուր մանրուք կենտրոնում ընտրված է խնամքով ու մեծ ուշադրությամբ: Այստեղ ոչ մի փոքրիկ չի հասցնի ձանձրանալ. խաղասենյակները հագեցած են զարգացնող խաղերով, էկոլոգիապես մաքուր փայտե խաղալիքներով, գունագեղ գրքերով:

Երեխաների խնամքի ու ժամանցի ապահովման լավագույն պայմաններին գումարվում է նաև «Մինիոնի» փորձառու ու հոգատար դաստիարակների կողմից ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքը, փոքրիկ անհատին ճանաչելու ու սիրելու մեծ ցանկությունը, որում դուք կհամոզվեք ձեր այցելության ընթացքում:

Հասցե՝ Արաբկիր 45-րդ փող., տուն 13
Հեռախոս՝ 077 54 10 52


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։