ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՅԹՈՒՄ ՄԵՌԱԾ ԿԵՏԵՐԸ


Ինչո՞ւ են պայթում մեռած կետերը։

Կետերը մեր մոլորակի ամենամեծ կենդանիներն են։ Նրանք կարող են հասնել մինչև 30 մետր երկարության և կշռել մոտ 180 տոննա։

Թեև այս արարածները տիրում են օվկիանոսին, նրանց տեսակների մեծ մասը գտնվում է անհետացման եզրին՝ որսի, նավերի հարվածների կամ ծերացման բնական գործընթացի հետևանքով։

Երբ կետը մահանում է, շատ դեպքերում նրա մարմինը սուզվում է օվկիանոսի հատակը, որից հետո խոշոր շնաձկներ և այլ գիշատիչներ սկսում են սնվել նրա մնացորդներով։ Հետագայում նրանց խնջույքին միանում են ոսկոր ուտող որդերը ու աստիճանաբար քայքայելում կետի ոսկորները։ Եվ պատկերացնու՞մ եք՝ այս ամբողջ գործընթացը կարող է տևել մոտ 30 տարի։

Սակայն հազվադեպ դեպքերում, փոխանակ օվկիանոսի հատակը սուզվելու, կետի անկենդան մարմինը նետվում է ծովափ։ Եթե ժամանակին ոչինչ չձեռնարկվի դիակը տեղափոխելու համար, այն այնքան կուռի, որ կարող է պայթել փուչիկի նման՝ հսկայական ուժով, պատճառելով լուրջ վնաս իր պայթյունի գոտում հայտնված ցանկացած առարկայի կամ մարդու։

Իսկ հիմա եկեք պարզենք, թե ինչու են մահացած կետերը պայթում։

Երբ կետը մահանում է, նրա մարմինը սկսում է քայքայման գործընթացը՝ արտազատելով տարբեր գազեր, ինչպիսիք են ածխաթթու գազը և մեթանը, որոնք սկսում են կուտակվել ստամոքսում և այլ ներքին օրգաններում։ Քանի որ կետն ունի հաստ ճարպային շերտ իր արդեն իսկ կոշտ մաշկի տակ, այս գազերը ելք չեն գտնում։

Արդյունքում բջիջներում ստեղծվում է խիստ թթվային միջավայր, որը պատռում է բջջաթաղանթները և հանգեցնում հյուսվածքի քայքայման։ Միաժամանակ մարմնում արդեն առկա բակտերիաները սկսում են սնվել այս քայքայված հյուսվածքների ածխաջրերով և սպիտակուցներով։ Օրգանները սկսում են ածխաթթու գազ, ազոտ և մեթան արտազատել՝ դիակն ուռճացնելով փուչիկի նման, երբեմն՝ իր սկզբնական չափի կրկնակի չափով։

Երբ մարմինն այլևս չի կարողանում դիմանալ բարձր ճնշմանը, հեղուկն ու գազերը պայթում են։ Երբեմն պայթյունի պատճառ դառնում են մարդկանց գործողությունները։ Հաճախ մարդիկ փորձում են բարձրանալ մահացած կետի վրա, կամ ծովափի աշխատողները փորձում են այն տեղափոխել՝ հանգեցնելով մաշկի պատռվածքի և հսկայական պայթյունի, որը կարող է առաջացնել լուրջ վնասվածքներ։ Կա նաև դիակի մաշկի վրա գտնվող մահաբեր բակտերիաների հետ շփման վտանգ, որոնք կարող են վարակիչ հիվանդություններ տարածել։

Հենց դրա համար մարդկանց խորհուրդ է տրվում հեռու մնալ կետի դիակից և թույլ տալ, որ այն բնական ճանապարհով քայքայվի այն տեղում, որտեղ գտնվում է։


Like it? Share with your friends!

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։