10 ԵՐԳ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԵՎ ՁՄՌԱՆ ՄԱՍԻՆ


Ամանորյա մանկական երգեր, երգեր ձմեռվա, նոր տարվա ու ձմեռ պապի մասին մեկ հավաքածուում` որակյալ գործիքավորմամբ և լավագույն մանկական երաժշտական խմբերի և կատարողների պրոֆեսիոնալ կատարմամբ։ Մաղթում ենք ձեզ ամանորյա տոնական հրաշալի տրամադրություն։

ԱՐԻ, ՆՈՐ ՏԱՐԻ

Գիշերը Նոր տարվա
Երգեր է երգում,
Աստղերն են փայլում,
Տոնածառը զարդարում: x2

Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի,
Բոլոր երազանքները
Մեր կատարիր: x2

Հեքիաթն է կանչում
Ձմեռ պապիկին,
Ձյունանուշն էլ մեզ մոտ
Հյուր կգա կրկին:  x2

Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի,
Բոլոր երազանքները
Մեր կատարիր:  x2

Եվ այդ հեքիաթում
Կապրեմ ես այս գիշեր,
Փոքրիկ թզուկները
Բերում են նվերներ: x2

Վառենք եղևնու
Լույսերը գույնզգույն,
Վառենք մեր սրտերը,
Որ լույս լինի դրսում:

Արի, Նոր տարի,
Արի, դու իմ բարի,
Բոլոր երազանքները
Մեր կատարիր: x2

Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան
Երգում է Սյուրպրիզ խումբը

ԱԼՈ, ՁՄԵՌ ՊԱՊԻ

Ա-ալո, Ձմեռ պապի,
Քեզ սպասում ենք անհամբեր,
Մենք գիտենք ամեն տարի
Մեզ բերում ես նվերներ:
Գույնզգույն վառվող լույսեր,
Տոնածառ, շատ բարիքներ,
Եվ երգող խաղալիքներ,
Եվ քայլող նոր տիկնիկներ:

Նոր տարի, Նոր տարի,
Քեզ սպասում ենք, շուտ արի:
Նոր տարի, Նոր տարի,
Տոնածառը զարդարի:
Նոր տարի, Նոր տարի,
Դու երազն ես մեր բարի,
Նոր տարի, Նոր տարի,
Քեզ սպասում ենք, շուտ արի:

Այս գիշեր բոլոր դռները
Թող թակի Ձմեռ պապին,
Արթնանում են հեքիաթները,
Երբ գալիս է Նոր տարին:
Տոնածառը շողշողում է,
Թող տարին բարի լինի:
Իսկ աստղերը մեզ հուշում են,
Շնորհավոր Ձեր Նոր տարին:

Նոր տարի, Նոր տարի,
Քեզ սպասում ենք, շուտ արի:
Նոր տարի, Նոր տարի,
Տոնածառը զարդարի:
Նոր տարի, Նոր տարի,
Դու երազն ես մեր բարի,
Նոր տարի, Նոր տարի,
Քեզ սպասում ենք, շուտ արի: x2

Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան
Երգում է Սյուրպրիզ խումբը

ՈՂՋՈՒՅՆ, ՁՄԵՌ

Ճերմակ-ճերմակ, մի հաստ վերմակ
Իջավ հողին այս գիշեր,
Մի ձեռք թաքուն մեր ապակուն
Քաշեց սառցե բյուր նախշեր:
Երդիկներից ծուխը նորից
Ելնում է վեր, ինչպես սյուն:
Ձնհալն ասես՝ դիմելով մեզ,
Ավետում է, ավետում է,

Ձյուն, ձյուն,  ձյուն…

Ի՜նչ խաղաղ է, ինչքա՜ն պաղ է,
Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,
Եվ խաղում ենք, և երգում ենք,
Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:
Ինչ խաղաղ է, ինչքան վաղ է,
Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,
Եվ խաղում ենք, և երգում ենք,
Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:

Մեղմիկ, թեթև իջան ներքև
Ճերմակ-ճերմակ փաթիլներ,
Պարտեզ, պուրակ ննջել են, տես,
Էլ չեն երգում առվակներ:
Ձնհալն ասես՝ դիմելով մեզ,
Ավետում է, ավետում է,

Ձյուն, ձյուն,  ձյուն…

Ի՜նչ խաղաղ է, ինչքա՜ն պաղ է,
Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,
Եվ խաղում ենք, և երգում ենք,
Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:
Ի՜նչ խաղաղ է, ինչքա՜ն պաղ է,
Ողջույն, ողջույն քեզ, ձմեռ,
Եվ խաղում ենք, և երգում ենք,
Ողջույն, ողջույն, ողջուն քեզ, ձմեռ:

Երգում է՝ Սարգիս Մզիկյանը
Հեղինակներ՝ Սուրեն Մուրադյան, Լիլիթ Համբարձումյան

ՁՅՈՒՆ Է ԻՋՆՈՒՄ

Ձյուն է իջնում փաթիլ-փաթիլ,
Ձյուն է իջնում փաթիլ-փաթիլ,
Ձյուն է իջնում փաթիլ-փաթիլ,
Ձյուն է իջնում փաթիլ-փաթիլ:

Ձյուն է իջնում փաթիլ-փաթիլ
Ձմեռ պապի թավ մորուքից:
Ձմեռ պապը երկինք է բիլ,
Ամպերի մեջ՝ չիր ու չամիչ:

Թռչուն դառնանք, չամիչ քաղենք
Ձմեռ պապի թավ մորուքից,
Արջուկ դառնանք, ուրախ պարենք,
Չվախենանք չար թզուկից:

Թռչուն դառնանք, չամիչ քաղենք
Ձմեռ պապի թավ մորուքից,
Արջուկ դառնանք, ուրախ պարենք,
Չվախենանք չար թզուկից:

Ձյուն է իջնում մեր երազից,
Աստղաչիր է պապը բերում,
Թավ մորուքի երկար մազից
Թռչուններն են ուրախ երգում:

Թռչուն դառնանք, չամիչ քաղենք
Ձմեռ պապի թավ մորուքից,
Արջուկ դառնանք, ուրախ պարենք,
Չվախենանք չար թզուկից:

Թռչուն դառնանք, չամիչ քաղենք
Ձմեռ պապի թավ մորուքից,
Արջուկ դառնանք, ուրախ պարենք,
Չվախենանք չար թզուկից:

Ձյուն է իջնում փաթիլ-փաթիլ,
Ձյուն է իջնում փաթիլ-փաթիլ,
Ձյուն է իջնում փաթիլ-փաթիլ,
Ձյուն է իջնում փաթիլ-փաթիլ:

Կատարում է՝ Մերի Քոչարյանը
Երաժշտության հեղինակ՝ Կարեն Մարգարյան

Խոսքերի հեղինակ՝ Արթուր Սաֆարյան

ՁՅՈՒՆԸ

Ձյունը իջնում է
Մեծ փաթիլներով
Եվ այն նստում է
Փոշոտ մայթերին,
Իսկ հողը հոգնած
Դեռ մնում է քնած՝
Երազների հետ
Նոր գարնանային:

Վար է ընկնում նա
Անհուն երկնքից,
Լուռ շրջելով
Թեթև, երազկոտ,
Իսկ ծառերը հոգնած,
Դեռ մնում են քնած
Երազների հետ
Նոր գարնանային:

Ձյունը ծիծաղ է՝
Մարդկանց շուրթերին,
Իջնում է վերից
Ժպիտն այս ամպից:
Մեծ ցնծություն է՝
Փոքր սրտերին,
Որ գալիս է լուռ՝
Ծնված ամպերից:

Նոր խնդություն է
Մարդկանց դեմքերին,
Սպասված երազները
Գալիս են հեռվից:
Բոլորը սպասում են
Մի նոր հրաշքի,
Դեռ կկատարվի,
Անպայման սպասիր:

Ձյունը ծիծաղ է՝
Մարդկանց շուրթերին,
Իջնում է վերից
Ժպիտն այս ամպից:
Մեծ ցնծություն է՝
Փոքր սրտերին,
Որ գալիս է լուռ՝
Ծնված ամպերից:

Երգում է Ծիածան խումբը
Գեղարվեստական ղեկավար՝ Ռուզաննա Ջամբազյան

ՆՈՐ ՏԱՐԻ

Ամանորյա երազի,
Ամանորյա հեքիաթի
Նոր հրաշքներ արարիր
Այս տարի Նոր տարի:

Ամանորյա երազին
Հավատում ենք մենք
Ամանորյա հեքիաթին
Միշտ սպասում ենք մենք:
Նոր հրաշքներ արարիր
Նոր տարի, շուտ արի:

Տես որքան երջանիկ եմ ես,
Սիրտը իմ ժպտում է, տես,
Տես թե որքան անհամբեր եմ ես,
Մոտեցավ Նոր տարին վերջապես:

Այս գիշեր, համոզված ենք մենք,
Ձմեռ պապն անտես կայցելի հենց մեզ,
Չեմ կասկածում, գիտեմ, նա պարկով իր մեծ
Կբերի նվերներ ինձ և ձեզ:

Ամանորյա երազին
Հավատում ենք մենք
Ամանորյա հեքիաթին
Միշտ սպասում ենք մենք:
Նոր հրաշքներ արարիր
Նոր տարի, շուտ արի:

Ամանորյա երազին
Հավատում ենք մենք
Ամանորյա հեքիաթին
Միշտ սպասում ենք մենք:
Նոր հրաշքներ արարիր
Նոր տարի, շուտ արի:

Տես, փայլում են աստղերը վառ,
Մեզ կանչում են բարի հուշերի աշխարհ,
Տես, պարող փաթիլները ձյան
Երազներն են դարձնում իրական:

Նոր տարում ես ուզում եմ, որ
Սրտերում մարդկանց միշտ լինի անդորր,
Թող որ երգեն ու պարեն այսօր
Աշխարհի մանուկները բոլոր:

Ամանորյա երազին
Հավատում ենք մենք
Ամանորյա հեքիաթին
Միշտ սպասում ենք մենք:
Նոր հրաշքներ արարիր
Նոր տարի, շուտ արի:

Ամանորյա երազին
Հավատում ենք մենք
Ամանորյա հեքիաթին
Միշտ սպասում ենք մենք:
Նոր հրաշքներ արարիր
Նոր տարի, շուտ արի:

Երգում է Արևիկ խումբը

JINGLE BELLS — ԶԱՆԳԱԿՆԵՐ, ԶԱՆԳԱԿՆԵՐ

Dashing through the snow
On a one-horse open sleigh,
Over the fields we go,
Laughing all the way.

Jingle Bells, jingle bells
jingle all the way!
O what fun it is to ride
In a one-horse open sleigh.

Bells on bob-tail ring,
making spirits bright,
What fun it is to ride and sing
A sleighing song tonight, O.

Jingle Bells, jingle bells
jingle all the way!
O what fun it is to ride
In a one-horse open sleigh.

Մաղում է ձյունը
Սարերի վրա,
Իսկ Ձմեռ պապը՝
Սահնակի վրա:

Դեպի մեզ կգան
Նախշուն եղնիկներ՝
Քաշելով սահնակը՝
Վրան խաղալիքներ:

Զանգակներ, զանգակներ,
Սիրուն զանգակներ,
Թող հնչեն անդադար
Նոր տարվա գիշեր:

Jingle,  Jingle, Jingle
Jingle, Jingle, bells,
Jingle,  Jingle, Jingle
Jingle, Jingle, bells.

Jingle,  Jingle, Jingle
Jingle, Jingle, Jingle,
Jingle,  Jingle, Jingle
Jingle, Jingle, bells.

Jingle bells, jingle bells,
jingle all the way!
O what fun it is to ride
In a one-horse open sleigh.

ՆՈՐ ՏԱՐԻ

Սպասում ենք մենք մի ամբողջ տարի
Երգ ու պարի, Մեծ տոնածառի:
Նոր տարի, դե արի,
Ու քո գալով զարդարիր
Մարդու հոգին, որ տխուր է դեռ,
Մանուկներին բեր ուրախ օրեր,
Որ մենք քեզ հավատանք
Ու շատ ժպտանք:

Նոր տարի, երազանքի մի մեծ տոն, արի,
Բեր նոր հույսեր այս տարի,
Նոր հրաշքներ արարիր,
Գալդ բարի, արի:

Բեր նոր հույսեր այս տարի,
Նոր հրաշքներ արարիր,
Գալդ բարի, արի:

Մեր կյանքում տոն ես գունավոր,
Ընտանիքում հյուր ես կարևոր,
Ամանոր և բոլոր
Սրտերն են դառնում լուսավոր:
Պայծառ գույներ ու փայլող ասղեր,
Վառվող մոմեր ու երազանքներ,
Հեքիաթներ ողջ գիշեր,
Սպասում ենք անհամբեր:

Նոր տարի, երազանքի մի մեծ տոն, արի,
Բեր նոր հույսեր այս տարի,
Նոր հրաշքներ արարիր,
Գալդ բարի, արի:

Բեր նոր հույսեր այս տարի,
Նոր հրաշքներ արարիր,
Գալդ բարի, արի:

Երգում է Եվա Աբրահամյանը
Երգի հեղինակ՝ Գրիգոր Կյոկչյան


Like it? Share with your friends!

 

Շնորհակալություն

Հետևեք մեզ YouTube-ում