Թռչկոտում ու ցատկոտում է,
Գազարները կրծոտում է,
Թե ուզում ես դիպչել, շոյել,
Վախենում,արագ փախչում է:
Կամ անպոչ է,կամ պոչավոր,
Կամ թափանցիկ,կամ գունավոր,
Թեյի, սուրճի կամ տոնական,
Մեջը համեղ հյութ բնական:
Մեզ շատ ծանոթ մի միջատ,
Տզտզում է անընդհատ,
Դուռ, լուսամուտ թե բաց լինի,
Առանց հարցնել ներս կմտնի:
Կամ անգույն է կամ պուտավոր,
Կամ շատ համեղ կամ թունավոր:
Շատ կիպ շարված ատամիկներ,
Մեր մազերի սիրված ընկեր,
Եվ ուղղում է, և հարդարում,
Ուզածի պես գեղեցկացնում:
Քաղցր, կարմիր հատիկներ,
Քանակով` տարվա օրեր,
Օրգանիզմի արյան պաշար,
Միրգ է համեղ ու օգտակար:
Գրենական պիտույք է այն,
Գծեր, թվեր շարված վրան,
Թե գծելիս դու սխալվես,
Կօգնի չափես,արագ ուղղես:
նապաստակ, բաժակ, ճանճ, սունկ, սանր, նուռ, քանոն
Հանելուկներ էջը վարում է Մարիաննա Ասրյանը