Եթե որոշել ես քեզ համար պատրաստել hand made խաղալիք, սակայն շյուղերով կամ հելունով հյուսել դեռ չգիտես, ուրեմն կարող ես պատրաստել խաղալիքն այլ նյութերից: Առաջարկում եմ միասին պատրաստել մի փոքրիկ hand made եղջերու: Մեր ցուցումները քեզ կօգնեն այս ոչ այնքան հեշտ, բայց շատ հետաքրքիր աշխատանքում: Պատրա՞ստ ս. դե ուրեմն սկսենք:
- Աշխատանքի համար մեզ հարկավոր է.
- Բաց շագանակագույն ֆետրե կտոր 38 x 75 սմ.
- Մուգ շագանակագույն, սրճագույն ֆետրե կտոր 30 x 20 սմ
- Սպիտակ ֆետրե կտոր 25 x 35 սմ
- Կարմիր ֆետրե 8 x 4 սմ
- Բամբակ
- Մի փոքրիկ թավշե կտոր
- Վանդակավոր կտոր վզկապի համար
- Սոսինձ
- Թելեր՝ սպիտակ, կարմիր և շագանակագույն
- Մկրատ
Քայլ 1: Բաց շագանակագույն կտորից կտրտում ենք ահա այսպիսի կտորներ:
Քայլ 2: Ապա կարում ենք մարմնի համապատասխան մասերի երկու կողմերը:
Քայլ 3: Տոտիկներին ամրացնում ենք սմբակները:
Քայլ 4: Տոտիկների մեջ բամբակ ենք լցնում:
Քայլ 5: Կարում ենք ծայրերը:
Քայլ 6: Կարում ենք եղջյուրները:
Քայլ 7: Ամրացնում ենք ականջները:
Քայլ 8: Պատրաստում ենք եղջերուի քիթը:
Քայլ 9: Ամրացնում ենք մարմնի մասերը:
Քայլ 10: Նկարում ենք եղջերուի դեմքը:
Քայլ 11: Ահա այսպիսի տեսք կունենա մեր եղջերուն ամենավերջում: