ԼԻԴՈՒՇԻԿ – ՊԱՐԸ

1 min


Աշխարհում պարերը շատ են,
Ոնց ես սովորեմ,
Շարժումներ կան, որ շատ բարդ են,
Ոնց ես կատարեմ:
Պարելու համար մեզ պետք է
Լավ տրամադրություն,
Ու ես որոշեցի, որ
Պետք է նորություն:

Պարը, պարը ինձ համար է,
Իմ սրտի մեջ լար է,
Լարը, լարը, լարը անդադար է,
Իմ հոգու մեջ
Պարը, պարը, պարը մի աշխարհ է,
Որտեղից որ
Չարը, չարը, չարը հեռանում անձայն,
Վերանում է այն:

Զա-զա-զարմանում եմ, երբ տեսնում եմ՝
Երգը չի հուզում,
Մարմինն անկախ ինձնից միշտ
Պարել է ուզում:
Երգելու համար մեզ պետք է
Ձայն ու բնություն,
Պարելու համար միշտ պետք է
Լավ տրամադրություն:

Պարը, պարը ինձ համար է,
Լարը, լարը, լարը անդադար է,
Իմ հոգու մեջ
Պարը, պարը, պարը մի աշխարհ է,
Որտեղից որ
Չարը, չարը, չարը հեռանում անձայն
Վերանում է այն: x2


Մոծակ