ԼԱՏՎԻԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2011-ՈՒՄ


Մանկական Եվրատեսիլ 2011-ում Լատվիան կներկայացնի Ամանդա Բաշմակովան: Ամանդան 14 տարեկան է, մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների, այդ թվում` «Նոր ալիք 2009», «Բալթիկ տրանզիտ 2010» և այլն: Այժմ նա սովորում է գիմնազիայի ութերորդ դասարանում, «Երիտասարդ տաղանդներ» ստուդիայում, ինչպես նաև երաժշտական դպրոցում, սովորում է դաշնամուր և կիթառ նվագել:

Նրա զարմուհին Լատվիայում և Իռլանդիայում մասնակցել է Մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլին: Այդ հաջողությամբ ոգևորվելով՝ Ամանդայի պապիկը որոշել է, որ իր մյուս թոռնուհին նույնպես կարող է զբաղվել երգով և հաջողությունների հասնել:

Այժմ յուրաքանչյուր շաբաթ  իր ուսուցչի հետ պարապելու համար Ամանդան հայրենի քաղաքից մեկնում է Ռիգա և հանգստանում է միայն կիրակի օրերին: Բայց Ամանդան չի տրտնջում, ավելին, նա ասում է, որ պատրաստ է անցնել ամեն տեսակ դժվարությունների միջով Մանկական Եվրատեսիլում լավ ելույթի և հաղթանակի համար:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։