ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹ «ՄԱՐԻՈ»


Տորթ Մարիո

Եվ այսպես, պատրաստում ենք շատ համով մանկական տորթ, որ դուր կգա բոլոր-բոլոր երեխաներին: Ի՞նչ է հարկավոր այս մանկական տորթիկի համար:

Բաղադրություն

7 ձու

200 մլ նարնջի հյութ

1 թեյի գդալ սոդա

1,5 բաժակ շաքարավազ

70 մլ. բուսական յուղ

2 բաժակ ալյուր

Ձվի  դեղնուցները խառնում ենք մեկ բաժակ շաքարավազի հետ, ապա ավելացնում նարնջի հյութ, սոդա և բուսական յուղ:

Ձվի սպիտակուցները խառնում ենք մնացած շաքարավազի հետ և երբ այդ զանգվածը կփրփրի, ավելացնում ենք ձվի դեղնուցների վրա: Ապա խառնում ենք այս ամենը փայտե գդալով և ընթացքում ավելացնում ալյուրը:

Տորթ Մարիո

Վերջացնելուց հետո ողջ խմորը լցնում ենք տորթ թխելու համար նախատեսված թավայի մեջ, որն էլ նախօրոք կարող ենք ծածկել յուղաթղթով: Եփում ենք 180 աստիճան ջերմությամբ մինչև պատրատի վիճակի հասնելը: Խմորը բարձրանում է և Ձեր տորթիկն էլ շատ համեղ է ստացվում:

Բայց այդ համեղ տորթը հարկավոր է նաև զարդարել: Հենց դրա համար էլ պատրաստում ենք կրեմ: 500 գր. թթվասեր + 1 բաժակ շաքարավազ+ սերուցքի խտացուցիչ+  մրգեր ըստ ցանկության+ ջուր+վանիլին+ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Մարիոյին նկարելու համար:

Հաջողություն և բարի ախորժակ…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։