Եթե մոտակա օրերին հյուրերի ես սպասում, կամ եթե որոշել ես մի փոքր գլուխ գովալ, առաջարկում եմ միասին մի համեղ մրգային աղցան պատրաստել: Վերցնում ենք խոհանոցային տախտակն ու դանակը և անցնում գործի (չմոռանալով, իհարկե, դիմել մայրիկի օգնությանը):
Ի՞նչ է մեզ անհրաժեշտ
- Երկու բանան
- Երկու խնձոր
- Չորս շլոր
- Երկու կիվի
- Մեկ տանձ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները կեղևազրկել և կտրատել խորանարդիկներով: Այս ամենին ավելացնել մեկ թեյի գդալ շաքարավազ և յոգուրտ` ըստ ճաշակի:
Իհարկե, կարող ես փոփախությունների ենթարկել բաղադրատոմսը: Կարող ես բաղադրիչներից յուրաքանչյուրը փոխարինել մեկ ուրիշով կամ ավելացնել քո ուզած քանակով:
Հյուրասիրությունը ևս կարևոր է: Առաջարկում եմ աղցանը լցնել փոքրիկ ամանների մեջ, վրան էլ քիչ քանակությամբ մանրացրած ընկույզ ավելացնել ու մատուցել:
Հա, քիչ էր մնում մոռանայի, և մրգային աղցանի անպայման ավելացրու նաև երեք մեծ ճաշի գդալ սեր… Դա ամենակարևոր բաղադրիչն է…
Բարի ախորժակ…
Սիրով ներկայացրեց Անի Ավագյանը