Ձեռքեր չունի,
Ներկեր չունի,
Դաշտն է ներկում
Հազար գույնի:
Ի՞նչ ամիս է, ի՞նչ ամիս,
Ձնծաղիկով է գալիս,
Մեկ բուք-բորան է անում,
Մեկ տաք օրեր է տալիս:
Ի՞նչն է՝ հագած ոսկի ու հուր,
Երեք ամսով գալիս մեզ հյուր,
Ծիլ ու ծաղկունք չորս կողմ փռում,
Թևին տալով թռչում, գնում:
Մի ծեր սիրամարգ
Չորս բույն է հյուսել,
Ամեն բնի մեջ
Երեք ձու ածել:
Իր սփռոցով սպիտակ,
Պապս ծածկեց գյուղ, քաղաք,
Սակայն պապիս սփռոցով
Չծածկվեց ոչ մի ծով:
Ձմռանն ամենուր եմ,
Ձեր սիրելի հյուրն եմ,
Մեծի համար պաղ եմ,
Մանուկներին խաղ եմ:
Կլոր է, սիսեռ չի,
Թռչում է, թիթեռ չի,
Ջրի մեջ ջուր է նա,
Սառույցին քույր է նա:
Տարին մի անգամ ի՞նչն է կյանք առնում,
Ամբողջ տարվա մեջ մեզ ընկերդառնում,
Ամեն օր հրաժեշտ տալով իր էջին,
Մահանում է նա ճիշտ տարեվերջին:
Պատասխաններ: աշուն, մարտ, գարուն, տարի, ձմեռ, ձյուն, կարկուտ, օրացույց