Հեղինակ՝ Ռուբեն Հախվերդյան
Երգում է՝ Սարգիս Մզիկյանը
Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա:
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնես արդյոք
Ծովին կապուտակ: x2
Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,
Ո՞ւր ես դու, ո՞ւր ես լողում,
Ո՞ւր են քեզ, ո՞ւր են տանում,
Գետի ալիքները խելագար:
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնես արդյոք
Ծովին կապուտակ: x2
Արեգակն անհայտացավ,
Սարերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց:
Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնես արդյոք
Ծովին կապուտակ:
Թե ճանապարհին
Խորտակեց քամին,
Եվ դու քնեցիր
Գետի հատակին: x2