ՀԵՔԻԱԹ. «ՀԵՔԻԱԹ ՓՈՔՐԻԿ ԹԶՈՒԿԻ ՄԱՍԻՆ»


Թզուկ

Կար-չկար, մի թզուկ կար: Այդ թզուկը ապրում էր անտառի եզրին կանգնած մեծ կաղնու փչակում: Նա ապրում էր մենակ և ընկերներ չուներ, քանի որ մոտակայքում ոչ մի թզուկ չկար: Թզուկը ընկերություն էր անում գեղեցիկ և գույնզգույն թիթեռնիկների հետ, որոնք ապրում էին մարգագետնում` երփներանգ ծաղիկների վրա: Սակայն նրանք շատ կարճ կյանք ունեին` ընդամենը մի քանի օր: Մի օր էլ, երբ թզուկը մարգագետնում խաղում էր թիթեռնիկենրի հետ, լացի ձայն է լսում: Նա շատ է զարմանում, որովհետև գիտեր, որ մարդիկ ապրում են անտառից այն կողմ: Թզուկը վազում է դեպի լացի ձայնը: Նա տեսնում է մի փոքրիկ աղջնակի, որ նստել էր ծառի տակ և լաց էր լինում:

-Ո՞վ ես դու, – հարցնում է թզուկը աղջկան: – Ինչու՞ ես լաց լինում:

-Ես…. ես Ինգան եմ: Լաց եմ լինում, որովհետև մոլորվել եմ անտառում, – լացելով պատասխանում է  աղջնակը:

-Ինգա՞… Ի~նչ հետաքրքիր անուն է: Իսկ դու ինչու՞ ես առանց մեծերի անտառ եկել: Չէ՞ որ շատ վտանգավոր է: Քեզ կարող էին վնասել անտառի գազանները: Ես խաղում էի և մի քանի գեղեցիկ թիթեռ տեսա: Ես ուզում էի նրանց բռնել և վազում էի նրանց հետևից:  Ես չգիտեմ, թե ինչպես եմ այստեղ հասել: Ես տուն եմ ուզում գնալ…. բայց չգիտեմ`ինչպես….

-Լավ, փոքրիկ աղջիկ, ես քեզ կօգնեմ: Բայց դու ինձ պիտի խոստանաս, որ այլևս երբեք առանց մեծերի անտառ չես մտնի: Իսկ ես կգամ ձեր բակ` քեզ հետ խաղալու:

-Խոստանում եմ, խոստանում եմ, սիրելի’ թզուկ: Ամեն ինչ կանեմ` ինչպես ուզում ես: Միայն խնդրում եմ, ինձ տուն տար: Մայրիկս կանհանգստանա:

Թզուկը թիթեռների ուղեկցությամբ աղջկան ուղեկցում է մինչև տուն: Տան բակում Ինգան և փոքրիկ թզուկը միմյանց խոստացան լավ ընկերներ լինել: Թզուկը հրաժեշտ տվեց Ինգային և շատ բարձր տրամադրությամբ վերադարձավ իր փչակը: Նա անչափ ուրախ էր, որովհետև վերջապես իսկական ընկեր ունեցավ: Եվ այդ օրվանից թզուկն ու Ինգան շատ հաճախ էին հանդիպում: Նրանք միասին խաղում կամ զբոսնում էին անտառի եզրին: Չէ՞ որ նրանք այժմ իսկական ընկերներ էին:

Գոռիշխան Կարապետյան,
11 տարեկան

 Կոտայքի մարզ, ք. Եղվարդ,
Համլետ Թադևոսյանի անվան
թիվ 2 հիմնական դպրոց

Մեկնաբանություններ

ՀԵՔԻԱԹ. «ՀԵՔԻԱԹ ՓՈՔՐԻԿ ԹԶՈՒԿԻ ՄԱՍԻՆ»