# 14 ՀԵՔԻԱԹ. «ԱՆԻԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ»


2 shares
Հեքիաթ Անիի արկածները

Լինում է չի լինում աշխարհից հեռու մի փոքրիկ քաղաք է լինում: Այնտեղ  ապրում է Անի անունով մի չարաճճի աղջիկ: Նա չէր լսում իր ծնողների ասածը և միշտ հակառակվում նրանց:  Մի օր նա նստում է պատուհանի մոտ և նայում երկնքին: Քիչ անց  երեք աստղ է իջնում նրա պատուհանի մոտ, շրջան կազմում և նրան ասում.

– Անի, եկ, նստի’ր մեզ վրա և մենք քեզ կտանենք ճամփորդելու մի քաղաքով, որտեղ տիրում է բարությունը և սերը:
– Դուք խոսել գիտե՞ք – զարմացած հարցնում է Անին աստղերին:

– Այո, մենք այդ կախարդական աշխարհից ենք: Դե ինչ գալի՞ս ես մեզ հետ:
– Այո,  գալիս եմ – ասաց Անին և նստեց աստղերի վրա:  Նրանք անցան ծովեր, օվկիանոսներ, լեռներ և հասան այդ կախարդական ու գեղեցիկ քաղաքը: Անին չէր իջնում նրանց վրայից և հիանում էր քաղաքով: Այնտեղ տները պատրաստված էին շոկոլադից, իսկ ծառերը և ծաղիկները երգում էին: Անին իջավ քաղաքի կենտրոնում: Գետնին  մի արև էր նկարված և այդ արևից սկիզբ  էին առնում քաղաքի երեք ճանապարհները: Ճանապարհներից մեկը ներկված էր դեղին գույնով, մյուսը` կարմիրով, իսկ երրորդը` կանաչով:

– Այս ի՜նչ գեղեցիկ քաղաք է – ասաց նա ,- ամենուրեք ծառեր, գեղեցիկ ծաղիկներ, բարի կենդանիներ, սա ուղղակի հրաշք է:
– Ողջույն Անի – ասաց փերին ,- քեզ դո՞ւր եկավ իմ քաղաքը:
– Դուք ո՞վ եք:
– Ես այս քաղաքի տիրակալն եմ, ես եմ ստեղծել այս քաղաքը:
– Անհավատալի է, իսկ ինչո՞ւ հենց ես հայտնվեցի այս քաղաքում:
– Ես այդպես կամեցա:
– Շնորհակալություն, իսկ ես ինչքա՞ն կարող եմ մնալ այս քաղաքում, – հարցրեց Անին:
– Այնքան, որքան ցանկանաս – ասաց փերին: –  Եվ մի բան էլ, դու կարող ես զբոսնել իմ քաղաքով, զվարճանալ, երգել, պարել, բայց մի բան հիշիր դու կարող ես գնալ միայն դեղին և կանաչ ճանապարհներով, կարմիրով երբեք չգնաս:
-Ինչու՞:
Փերին  այս հարցին չպատասխանեց և անհայտացավ:  Անին գնաց կանաչ ճանապարհով և մի ձայն լսեց:
– Դու ո՞վ ես գեղեցիկ աղջիկ, ես քեզ երբեք չեմ տեսել մեր քաղաքում:
– Այդ ո՞վ է այդտեղ, –ասաց Անին:
– Նայիր վերև կտեսնես:

Երբ Անին նայեց վերև մի սկյուռիկ տեսավ: Նա հարցրեց Անիից, թե ուր է նա գնում: Անին սկյուռին և նրա ընկերներին հրավիրեց զբոսնելու: Սկյուռի ընկերները  նստեցին Անիի ուսին և սկսեցին զբոսնել կանաչ ճանապարհով: Երգող ծառերն ու ծաղիկները  նրանց զբոսանքը դարձնում էին ավելի ուրախ և զվարճալի: Կանաչ ճանապարհը վերջացավ: Անին այնքան էր տարվել երգելով ու պարելով, որ մոռացավ փերիի խոսքերը և շարունակեց գնալ կարմիր ճանապարհով: Սկյուռը  և իր ընկերները նրան ասում էին, որ չգնար այդ ճանապարհով, բայց Անին նրանց չէր լսում: Արդեն գիշեր էր և նա դեռ շարունակում էր գնալ: Նա շատ հետաքրքրասեր աղջիկ էր և ուզում էր տեսնել, թե ինչ կար այդտեղ, որ փերին նրան չթողեց գնալ: Երբ արդեն շատ մթնեց նա կորցրեց ճանապարհը և շատ վախեցավ: Նա քիչ թե շատ գնալուց հետո տեսավ մի կամուրջ, որը շատ գեղեցիկ էր, բայց շատ վտանգավոր: Նա փորձեց արագ անցնել կամրջի վրայով, բայց այն փլվեց և Անին բռնվեց մի պարանից: Նա կարողացավ վեր բարձրանալ և վախեցած սկսեց վազել: Նա ճանապարհին տեսավ մի մեծ դղյակ: Դուռը թակեց և ներս մտավ:
– Այստեղ ինչ-որ մեկը կա՞ – վախեցած հարցրեց Անին:
– Ո՞վ ես դու, որ համարձակվել ես մտնել իմ ամրոց, – ասաց վհուկը:
– Ես Անին եմ,  մոլորվել եմ, կօգնեք ինձ դուրս գալ այստեղից:
– Վաղուց ի վեր ոչ ոք չի համարձակվել մտնել  իմ ամրոց և, եթե դու եկել ես, ապա քեզ կօգնեմ,- ասաց վհուկը ,- բայց միայն մի պայմանով քեզ կօգնեմ, եթե ինձ հետ գաս կախարդական վառարանի մոտ:  Եթե  մտնես այս վառարանի մեջ, ապա դու կհայտնվես այնտեղ, որտեղից եկել ես:

Անին մտավ վառարանի մեջ և, երբ վհուկը ուզում էր դուռը փակել հայտնվեց փերին և նրան հետ ուղարկեց այն քաղաք, որտեղից նա եկել էր:

Փերին Անիին ասաց.
-Դու չկատարեցիր իմ ասածը և գնացիր կարմիր ճանապարհով, այդ պատճառով դու էլ երբեք չե°ս գա իմ քաղաք:
Անին վախեցած արթնացավ և տեսավ, որ դա ընդամենը երազ էր: Նա վազեց իր մայրիկի մոտ, գրկեց նրան և ասաց.
– Մայրիկ, ես միշտ կլսեմ քո բոլոր ասածները:
Սա դաս եղավ Անիի համար և մինչ այսօր նա կատարում է իր ծնողների բոլոր ասածները:

Հակոբ Պարսամյան

13 տարեկան

Ջոն Կիրակոսյանի անվան
թիվ 20 միջ. դպրոց


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։