ՀԵՔԻԱԹ 16. «ԻՄ ՇՆԻԿԸ»


Հեքիաթ Իմ Շնիկը

Մի գիշեր աղմուկ լսեցի: Այնքան սրտաճմլիկ վնգստոց էր պատուհանիս տակ: Արդեն շատ ուշ էր և մութ, չհամարձակվեցի միայնակ դուրս գալ: Ես արթնացրեցի հայրիկիս, և մենք միասին դուրս գնացինք: Այնքա՛ն գեղեցիկ էր. շան փոքրիկ ձագուկ էր` սպիտակ մարմնով, սև պուտերով:

Այնքա՛ն խեղճ էր, այնքա՛ն միայնակ, որ հայրիկս թույլ տվեց շանը պահել: Իմ ուրախութայնը չափ չկար: Ես նրան անվանեցի Ռեքս:

Իմ շնիկն ինձ հետ շատ կապվեց, այնքան, որ ինձանից հեռու չէր գնում: Երբ ես ճաշում էի, նա գալիս և նստում էր ոտքերիս մոտ, երբ ես դուրս էի գալիս բակ խաղալու, նա վազվզում էր ինձ հետ: Եվ այդպես նա մեծացավ:

Օր օրի մենք նրան բացահայտում էինք: Մի անգամ երեկոյան զովին ընտանիքով նստած էինք բակում: Այնքան հաճելի եղանակ էր: Տիգրան պապս արդեն նախիրը բերել էր հանդից և մենք ամբողջ ընտանիքով վայելում էինք երեկոյան զովը: Հանկարծ Ռեքսը սկսեց քաշել ոտքիցս: Երբեք նման բան չէի տեսել, նա երբեք այսքան անհանգիստ չէր եղել: Մենք գնացինք շան հետևից և ինչ տեսնենք: Մեր ձին քուռակ էր ունենում: Ռեքսը փրկեց և՜ մեր ձիուն, և՜ քուռակին: Մենք հասցրեցինք ժամանակին` շնորհիվ Ռեքսի: Նա այքան մեծ վստահություն էր ձեռք բերել, որ պապիկս ամեն օր շանը տանում էր հանդ: Ռեքսն այնքան համարձակ և քաջ շուն էր, որ պաշտպանում էր մեր նախիրը շներից և գայլերից: Անգամ գիշերը նա հսկում էր գոմի մոտ: Զարմանալի կենդանի է Ռեքսը: Դեռ մի քանի ամիս առաջ նա փոքրիկ շնիկ էր, իսկ այժմ հսկում և պաշտպանում էր մեր կենդանիներին: Երբ մենք տանից բացակայում էինք, անգամ կարիք չկար դարբասները փակելու: Ռեքսը նստում էր դարբասի մոտ և թաթերն առաջ պարզած չէր թողնում, որ ինչ-որ մեկը տուն մտնի: Նա իր պահվածքով հասկացնում էր, որ տանը ոչ ոք չկար: Իսկ երբ հյուր էր գալիս, նա պատրաստի ազդանշան էր. հաչում էր հանգիստ և մենք հասկանում էինք, որ հյուրեր ունենք:

Կարճ ժամանակ անց նա դարձավ մեր ուրախությունը, մեր ընտանիքի անբաժան անդամը: Նա այնքան խելացի էր, որ հարևանները նրան անվանում էին ոչ թե Ռեքս, այլ Նյուտոն: Բոլորը հիանում էին նրա մտքի ճկունությամբ, նրա քաջությամբ: Ահա ինչպիսին դարձավ իմ երբեմնի փոքրիկ շնիկը:

 Էմիլ Ալեքսանդրյան.

11 տարեկան

ք. Երևան, թիվ 190
ավագ դպրոց


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։