Ուզո՞մ ես դառնալ լրագրող: «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հայտարարում է մրցույթ 13-17 տարեկան այն դպրոցականների համար, ովքեր սիրում են գրել, հետաքրքրվում են լրագրությամբ և կցանկանային դառնալ ամսաթերթի ստեղծողներից մեկը:
Պատանի լրագրողների խումբն ընտրվելու է մրցութային կարգով, որը կանցկացվի երկու փուլով:
Առաջին փուլին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ թեմաներից որևէ մեկով գրված ստեղծագործություն.
1. «Անկախ հայրենիքս 20 տարեկան է»,
2. «Այս աստղազարդ երկնքի տակ»,
3. «Նրա աչքերից մեզ է նայում Փոքրիկ իշխանը»:
Անհրաժեշտ է նշել նաև տարիքը, դպրոցը և հեռախոսահամարը:
Աշխատանքները խմբագրություն պետք է ներկայացվեն 2012 թ. հունվարի 23-ից փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում` ուղարկելով [email protected] էլ.փոստին կամ Կորյունի 19 ա հասցեով:
Երկրորդ փուլը կանցկացվի ամսաթերթի խմբագրությունում` տեղում հանձնարարված թեմաներով: Ընտրված խմբի համար «Արևածաղկի» խմբագրությունը կկազմակերպի լրագրության անվճար դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայական:
Պատանիները կմասնակցեն նաև լուսանկարչության, ռեժիսորական և օպերատորական վարպետության դասընթացների: