Անհրաժեշտ է
Խմոր– 6 ձու, 1,5 բաժակ շաքարավազ, 3 ճ.գ. յուղ, 300 գր թթվասեր, 3 ճ.գ. կակաո, 0,5 թ.գ. սոդա, 1 ճ.գ. քացախ, վանիլին, 2-2,5 բաժակ ալյուր:
Կրեմ– առաջին- 2 ճ.գ. ալյուր, 1 ձու, ¾ բաժակ շաքարավազ, ¾ բաժակ կաթ;
Կրեմ – երկրորդ- 200 գր կարագ, 150 գր խտացրած կաթ:
Ինչպե՞ս պատրաստել
Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնիր և լավ հարիր` մինչև ստանաս միասեռ զանգված: Հետո այն լցրու յուղաթղթի վրա և եփիր 180˚ ջերմաստիճանով: 30-40 րոպեից հանիր և թող սառչի: Հետո խմորի չորս կողմը հավասարեցրու, այն երկարությամբ բաժանիր հավասար երեք մասի, քսիր կրեմն ու շերտերն իրար վրա դիր:
Առաջին կրեմը պատրաստելու համար բոլոր բաղադրիչները լցրու իրար վրա և եփիր դանդաղ կրակի վրա այնքան, մինչև պնդանա: Այնուհետև թող կրեմը սառչի, բայց շարունակիր խառնել, որպեսզի ոչ մի դեպքում վրան սեր չառաջանա: Ընթացքում պետք է ավելացնել նաև մի փոքր վանիլին ու թողնել սառչի:
Այս ամենից հետո երկու կրեմները միացրու իրար և խառնիր: Երկրորդ կրեմի համար 200 գր կարագը լավ հարիր, ավելացրու խտացրած կաթը` շարունակելով հարել:
Խմորի մեջ կրեմ քսելուց հետո մնացած մասը բաժանիր երեքի և ավելացրու գունավորիչները` կարմիր, կապույտ և նարնջագույն, չէ՞ որ մենք պատրաստում ենք տորթ՝ Հայկական դրոշ: Եվ արդեն սկսիր քո համեղ տորթը վերածել հայկական դրոշի: Դա շատ հեշտ է, իսկ ես չեմ զլանա կրկնել, որ նկարը քեզ կօգնի: Փաստորեն հայրենասեր կարելի է լինել նաև խոհանոցում:
Անի Ավագյան