ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐԻԿԻ ՄԱՍԻՆ


90 shares

Իմ սիրելի ընկեր «Մոծակ»: Երեկ, երբ  մայրիկս  խոհանոցում ափսեներն էր լվանում, ես մի փոքրիկ ոտանավոր գրեցի իմ մայրիկի մասին: Ահա իմ ոտանավորը՝

Երբ մայրս կա

Երբ նայում եմ քո աչքերին,
Ողջ աշխարհն է ինձ ժպտում,
Երբ քո դեմքին ժպիտը կա,
Արեւն է ինձ ողջունում:

Երբ մայրս կա աշխարհում,
Օրերն ուրախ են անցնում,
Երբ մորս շունչն եմ զգում,
Շատ հպարտ եմ ինձ զգում:

Ա՜խ, մայր իմ սիրելի,
Ի՜նչ անուշ ես, ի՜նչ բարի,
Քո դեմքին ես նայելով՝
Գարնան գալուստն եմ տեսնում:

Երբ նայում եմ քո աչքերին,
Ողջ աշխարհն է ինձ ժպտում,
Ցանկանում եմ անվերջ ժպտաս,
Մեր տան հրաշք,  մի՛շտ շողաս:

Մարինա Մարգարյան
8 տարեկան
# 131 դպրոց


Like it? Share with your friends!

90 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։