ՄԱՆԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ – ՄԿՆԻԿՆԵՐ

1 min


Աշխարհի ամենատարածված սննդամթերքներից մեկը ամենասովորական ձուն է: Այն օգտագործվում է բոլոր հնարավոր ուտեստների ու թխվածքների մեջ, դառնում հրաշալի ձվածեղ և վերջապես Սուրբ Զատիկի սեղանի ամենակարևոր բաղադրիչն է: Այն չափազանց սննդարար է, պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր՝ ցինկ, երկաթ, կալիում, և վիտամիններ՝ A, B և E: Այս ամենից զատ ձուն պարզապես հրաշալի նախաճաշիկ կարող է դառնալ բոլորիս համար:

Իսկ եթե ուզում ես, որ նախաճաշդ նաև ուրախ լինի, ապա դա էլ շատ հեշտ է: Պատրաստում ենք ձվով նախաճաշ զվարճալի մկնիկների տեսքով: Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր դրա համար.

  • 3 խաշած ձու
  • Հազարի տերևներ
  • Բողկ
  • Մաղադանոսի կամ համեմի պոչիկներ
  • Սև պղպեղի հատիկներ

Ձվերի ներքևի հատվածից մի փոքր կտրիր, որպեսզի ամուր կանգնեն ափսեի մեջ:  Դրանք մեր մկնիկներն են: Ապա բողկը բարակ շերտիկների բաժանիր. դրանք պետք է ծառայեն, որպես մկների ականջներ: Կանաչու պոչերից բեղիկներ պատրաստիր մկների համար, սև պղպեղի հատիկներց էլ՝ աչքեր: Բողկի կեղևից մի փոքրիկ հատված էլ տեղադրիր մկնիկների քթերի տեղում: Իսկ բողկի պորչիկներն էլ կտրելով՝ դարձրու մկների պոչիկներ:

Ահա և վերջ: Վստահ եմ՝ ձուն այս տեսքով շատ ավելի համեղ կլինի: Իսկ հիմա շտապիր ուտել և վազել դպրոց: Հիմա դու բավականաչափ էներգիա ունես, որպեսզի մեծ ուշադրությամբ հետևես քո բոլոր դասերին ու դասամիջոցներին էլ մի լավ վազվզես..


Մոծակ