Ճերմակ մորուք, կարմիր մեծ քիթ, բարի աչքեր,
Քայլում էր նա` դեմքին ժպիտ, ձեռքին լապտեր,
Ու քթի տակ մրթմրթալով ինչ-որ բառեր`
Քայլում էր նեղ արահետով թզուկը ծեր:
Երբ նա հասավ մեծ անտառի մութ բացատին,
Հանեց ուսից պարկապզուկն իր թանկագին
Ու արթնացրեց ոգիներին անտառային
Երբ նվագեց կախարդական այս մեղեդին:
Իսկ հետո փոքրիկ թզուկը
Թաքցրեց հոգու հուզմունքը
Ու մաքրեց իր կարմիր քիթն աղմուկով:
Ու երբ հնչեց կախարդական այս մեղեդին,
Ծղրիդների, մորեխների հետ միասին
Հայտնվեցին կայծոռիկներ ոսկեդեղին
Ու փայլեցին մութ անտառում կեսգիշերին:
Մի մութ անտառ, մի մեծ լուսին, մի կեսգիշեր,
Լուսնի լույսի տակ թևածող թիթեռնիկներ,
Ու մի թզուկ, որն արթնանում կեսգիշերին,
Նվագում էր մոգական այս մեղեդին:
Մի մութ անտառ, մի մեծ լուսին, մի կեսգիշեր,
Մի ծեր կաղնի, որը գիտեր շատ գաղտնիքներ,
Մի խուլ փչակ, ուր ապրում էր թզուկը ծեր,
Որը ուներ կարմիր մեծ քիթ, բարի աչքեր:
Իսկ հետո փոքրիկ թզուկը
Թաքցրեց հոգու հուզմունքը
Ու մաքրեց իր կարմիր քիթն աղմուկով: